Իդեալական մարդիկ գոյություն չունեն: Բայց մենք, միևնույն է, մեր մեջ գտնում ենք մի շարք թերություններ, որոնք մեր մեջ ծնում են վախեր և բարդույթներ: Քննենք Կենդանակերպի նշանները և նրանց բարդույթավորվածության և իրենք իրենցից անբավարարվածության աստիճանը:
Խոյերն իրենց ամբողջ տեսքով կարող են ցույց տալ բնավորության ուժը և ուրիշի կարծիքից անկախ լինելը: Սակայն հոգու խորքում նրանց մեջ վախ կա, որ նրանք չեն կարող հասնել իրենց նպատակին: Սրանում է նրանց խոցելիությունը: Նրանք զգուշանում են, որ ամեն ինչ մի վայրկյանում փուլ կգա: Բացի այդ, Խոյերը վախենում են միայնությունից և անգործությունից:
Ցուլերի մոտ ամբողջ կյանքի ընթացքում կարող են ավելանալ վախերն ու բարդույթները: Նրանց գլխավոր վախը կայանում է կայունության կորստի մեջ: Մնալ միայնության մեջ առանց գոյության միջոցների, դա նրանց համար աղետ է: Բացի այդ, նրանք մեծ սթրես են տանում նոր ծանոթությունից առաջ: Հոգու խորքում Ցուլերն իրենց այնքան էլ հետաքրքիր չեն համարում, որպեսզի շատ ծանոթներ և ընկերներ ունենան:
Երկվորյակները չունեն ոչ մի տեսակի բարդույթ: Սակայն վախեր նրանք, այնուամենայնիվ, ունեն: Նրանք վախենում են կորցնել սիրած գործը և մարդկանց: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները վախենում են միայնությունից և աջակցության բացակայությունից: Երկվորյակներին միշտ անհրաժեշտ է իրենց օգտակար զգալ:
Խեցգետինները բարդույթավորված մարդիկ են: Նրանք միանգամայն կարող են իրենց արտաքինում գտնել այն, որն իրենց մեջ ամոթ կառաջացնի: Ամբողջ դժբախտությունը նրանում է, որ Խեցգետինները շատ բուռն են արձագանքում ուրիշների կարծիքին, և նրանց համար միևնույն չէ շրջապատի դիրքորոշումը: Բացի այդ, Խեցգետինները վախենում են ֆինանսական անկայունությունից: Նրանք դժվարությամբ են տանում յուրաքանչյուր փոփոխություն, դրա համար հաճախ վախենում են ինչ-որ բան փոխել իրենց կյանքում:
Առյուծները, չնայած իրենց արտաքին անխռովությանը, տառապում են որոշ վախերից և բարդույթներից: Նրանք համարում են իրենց իդեալական, սակայն հոգու խորքում գիտակցում են, որ իրենք կատարյալ չեն, և, որ մի շարք թերություններ ունեն, որոնք խնամքով փորձում են թաքցնել: Առյուծները հիմնականում վախենում են այն բանից, որ կարող են պարտվել և մնալ երկրորդական դերերում:
Կույսերը ռացիոնալ և պրակտիկ են, իրենց նկատմամբ պահանջներ են ներկայացնում, որոնք իրենց կարծիքով՝ կհասցնեն կատարելության: Կույսերը բացահայտ կարող են խոսել իրենց թերությունների մասին, բայց միևնույն ժամանակ բարդույթավորվում են իրենց արտաքինից: Կույսերը հիմնականում վախենում են հանկարծակիությունից և փոփոխություններից:
Կշեռքները հիմնականում բարդույթավորվում են չկայացված լինելուց և հասարակության մեջ դիրքից: Եթե նրանք այնքան էլ շատ բանի չեն հասել կյանքում, ապա դա կարող է նրանց անհարմար վիճակի մեջ գցել: Բացի այդ, նրանք վախենում են չհասկացված լինելուց: Նրանք վախենում են նաև նոր բան սկսելուց:
Կարիճները միշտ զգում են իրենց առավելություններն ուրիշների հանդեպ, և դա նշանակում է, որ նրանք խնամքով թաքցնում են իրենց վախերն ու բարդույթները: Իրականում այս համաստեղության մարդիկ տառապում են բազմաթիվ վախերից: Օրինակ, նրանք վախենում են մնալ առանց աշխատանքի: Նրանք վախենում են նաև ամենօրյա կենցաղից:
Աղեղնավորները չեն կարողանում ընդունել պարտությունը: Կենդանակերպի այս նշանի մարդիկ վախենում են գործերից դուրս մնալ: Հենց դրա համար նրանք ամեն ջանք գործադրում են, որպեսզի լավ դիրք գրավեն հասարակության մեջ և կայունություն ձեռք բերեն: Աղեղնավորները կարող են անհարմարություն զգալ նրանից, ինչ անում են:
Այծեղջյուրները հաճախ տառապում են իրենց արտաքինից, սակայն ժամանակի հետ նրանք սկսում են իրենց ընդունել այնպիսին, ինչպիսին կան: Նրանք կարող են բարդույթավորվել նաև իրենց չափազանց զսպվածությունից: Այծեղջյուրները վախենում են կորցնել իրենց բոլոր ձեռքբերումները, վախենում են մնալ առանց փող և ընկերներ:
Ջրհոսները սարսափելի բարդույթավորվում են, եթե իրենց վրա ինչ-որ պատասխանատվություն են վերցնում: Նրանք միշտ կմտածեն, որ չեն կարող հաղթահարել: Այդ անվստահությունն աաջացնում է մի շարք վախեր: Օրինակ, այս համաստեղության մարդիկ վախենում են ելույթ ունենալ ժողովրդի առջև, նրանք դողում են միայն այն մտքից, որ պետք է ինչ-որ բան անեն մարդկանց աչքի առջև: Բացի այդ, Ջրհոսը շատ է վախենում գորշ առօրյայից:
Ձկները, թերևս, ամենաբարդույթավորված և էմոցիոնալ խոցելի մարդիկ են: Նրանք ուժեղ կախված են ուրիշների կարծիքից, որը և առաջացնում է բազում վախեր: Ձկները վախենում են տարօրինակ երևալ, վախենում են միայնությունից, չհասկացված լինելուց և աջակցության բացակայությունից: Նրանք միշտ դժգոհ են իրենց արտաքին տվյալներից, որը կարող է դառնալ մարդկանց հետ շփվելու ժամանակ Ձկների վախի պատճառ: