loading...

Ինչպես են Կենդանակերպի նշանները հասնում հաջողության. հայտնի Առյուծներ



Դիտումներ ` 1347
Ինչպես են Կենդանակերպի նշանները հասնում հաջողության. հայտնի Առյուծներ

Յուրաքանչյուր մարդ ի ծնե ունի պոտենցիալ: Միակ դժվարությունn այդ պոտենցիալը կյանքի այս կամ այն բնագավառում բացահայտելն է: Հաջողակ են դառնում միայն նրանք, ովքեր ջանքեր են գործադրում որոշակի ունակությունները զարգացնելու համար: Այդպես էլ հայտնի են դարձել նաև նրանք, ովքեր ծնվել են Առյուծի նշանի տակ:

Առյուծները հանդիսանում են բավականին բարդ մարդիկ, սակայն նրանք ի ծնե ունեն բազմաթիվ ունակություններ և հմտություններ, որոնք զարգացնելով յուրաքանչյուր գործում կարելի է հասնել մեծ բարձունքների: Առյուծները էքստրավագանտ են և հաճախ են իրենց վրա գրավում շրջապատի ուշադրությունը: Նրանց համար կարևոր է լինել գեղեցիկ և վեհ, դրա համար նրանք չեն ընդունում քննադատությունը` որպես այդպիսին: Կենդանակերպի այս նշանը շատ հաճախ է հասնում հաջողության:

Առյուծները լիդերներ են և սիրում են կառավարել մարդկանց: Շատ հայտնի Առյուծներն այն մարդկանց պատկանելիության ուղղակի հաստատումն են, որոնք ձգտում են դառնալ առաջնորդ: Այդպիսինների մեջ արժե առանձնացնել, օրինակ, Բիլ Քլինթոնին, ով ընտրվեց ԱՄՆ նախագահ՝ մեծամասամբ շնորհիվ իր ինքնավստահության՝ ամրապնդված հանգստությամբ: Հենց սրանում է տվյալ նշանը նման իր կենդանու նախատիպին. մարդ-Առյուծները գրեթե միշտ հանգիստ են: Բայց եթե Դուք նրան հանել եք հունից, ապա թաքնվեք անկյունում: Առյուծները կարող են հաղթել մինչև ճակատամարտը սկսելը՝ շնորհիվ իրենց խելքի, խելամտության և անհրաժեշտ տպավորություն թողնելու ընդունակության: Նման հատկանիշներով են օժտված նաև այլ առաջնորդներ, որոնք ծնվել են Առյուծի նշանի տակ. Կլեոպատրա, Նապոլեոն, Հենրի Ֆորդ, Մուսոլինի, Ֆիդել Կաստրո, Բարաք Օբամա:

Առյուծները լավ գիտեն գեղեցկության նշանակությունը: Խոսքը, իհարկե, վերաբերում է արտաքին տեսքին: Առյուծները գիտեն, որ դառնալ լիդեր հեշտ չէ, եթե դու մոխրագույն մկնիկի տեսք ունես: Նրանք գիտեն, թե ինչպիսի տեսք պետք է ունենալ հարգանք վայելելու համար, դրա համար Առյուծների մեջ շատ են հայտնի մոդելավորողները, օրինակ՝ Իվ Սեն Լորանը կամ Կոկո Շանելը: Նրանք նորաձևության և ոճի իսկական Աստվածներ են: Նրանք չեն ունեցել իրենց հավասարը և չեն ունենա. նրանք նույնպես հայտնի Առյուծներ են:



Նրանք սիրում են լինել ուշադրության կենտրոնում: Դրա համար էլ Հոլիվուդում շատ են Առյուծները: Նրանք ավելի շատ են, քան Կենդանակերպի այլ նշանի տակ ծնված դերասանները, ինչը բացարձակ ակնհայտ է, քանի որ հմայելու ունակությունն Առյուծի էությունն է: Եթե Առյուծը չի կարող կամ չի ուզում հմայել իր լիդերական տաղանդներով կամ իր իմիջով, ապա նա կարող է հմայել իր մարմնով: Դրա վառ օրինակը Առնոլդ Շվարցենեգերն է: Այս Առյուծը «Միստր Օլիմպիա» է դարձել 7 անգամ: Կանանց մեջ կարելի է առանձնացնել Ջենիֆեր Լոպեսին, ով հաջողության է հասել Առյուծի վերը նշված բոլոր հատկանիշների շնորհիվ: Նա և հեղինակավոր մոդելավորող է, և տաղանդավոր դերասանուհի, և երգչուհի, ինչպես նաև՝ սցենարիստ և պրոդյուսեր:

Հայտնի Առյուծներ են նաև Ժան Ռենոն, Անտոնիո Բանդերասը, Շոն Փենը, Ռոբերտ Դը Նիրոն, Ալֆրեդ Հիչկոկը, Լուի Արմսթրոնգը, Բերնարդ Շոուն, Ջոան Ռոուլինգը, Ուիթնի Հյուսթոնը և շատ ուրիշ հայտնի մարդիկ:

Դժվար թե նրանք հասնեին փառքի՝ միայն շնորհիվ իրենց արտաքինի և տաղանդի: Դրա պատճառ են հանդիսանում Առյուծի ի ծնե ընդունակությունները, որոնք նրանց այդքան վառ են դարձնում:

loading...

Փակել