Յուրաքանչյուր մարդ յուրահատուկ է՝ ըստ իր հնարավորությունների: Ինչ-որ մեկը կարող է ուժեղ լինել մի բնագավառում, իսկ մեկ ուրիշը՝ մեկ այլ: Խոսելով այն մասին, թե ինչպես են Կենդանակերպի տարբեր նշանները դառնում հայտնի, անհրաժեշտ է նշել միայն համառությունն ու կամքի ուժը: Հայտնի Կույսերը նույնպես հանրահայտ են դարձել՝ շնորհիվ ծանր աշխատանքի:
Հայտնի Կույսերի մեծամասնությունը գրողներ են, ինչպես նաև կինոյի և թատրոնի արտիստներ, սցենարիստներ և ռեժիսորներ: Կույսերը խորհրդավոր են, հմայիչ և հանճարեղ: Այս նշանի միակ պրոբլեմը, որը խանգարում է ներքին հանճարեղությանը բացահայտվել, աջակցության բացակայության դեպքում ինքն իր նկատմամբ վստահություն չունենալն է: Ինչպես ասում են Կենդանակերպի այս նշանի շատ ներկայացուցիչներ, որոնք հաջողության են հասել՝ «Ինձ սկզբում ուղղակի չէին օգնում», կամ՝ «Ինձ ուղղակի ժամանակին հավատացին»: Հենց Կույսերն են կարողացել նվիրել մեզ հսկայական քանակության գրական գլուխգործոցներ:
Կույսերը՝ բարենորոգիչներ: Այս մարդիկ հեղափոխական են, նրանք կարող են գլխիվայր շրջել ամբողջ աշխարհը կամ այն դարձնել գեղեցիկ և արտասովոր: Նրանց մեջ անհրաժեշտ է առանձնացնել Էլզա Սկիապարելիին՝ նորաձևության աշխարհի հեղափոխականին, Մարչըլո Գանդինիին՝ աշխարհի ամենագեղեցիկ մեքենաների դիզայնի հեղինակին, Թիմ Բյորտոնին՝ «տարօրինակ» կինոյի հիմնադրին, Ֆերդինանդ Պորշեին՝ աշխարհում ամենահայտնի «Ֆոլկսվագեն Ժուկ» ավտոմեքենայի ստեղծողին: Դա վերաբերում է նաև սարսափ ֆիլմերի վարպետ Սթիվեն Քինգին: Չմոռանանք նաև Իվան Ահեղին՝ առաջին ռուս ցարին:
Կույսերը՝ գրական հանճարներ: Հայտնի Կույս գրողներն ու փիլիսոփաները նույնպես հանդիսանում են կամ նոր ոճի ներկայացուցիչներ, կամ դա անում են մյուսներից ավելի լավ: Աշխարհում ամենամեծ գրողները հիմնականում Կույսեր են: Այս շարքին են դասվում այնպիսի գրողներ, ինչպիսիք են Ֆենիմոր Կուպերը, Լև Տոլստոյը, Օ’Հենրին, Հերբերտ Ուելսը, Ալեքսանդր Կուպրինը, Խորխե Լուիս Բորխեսը, Ստանիսլավ Լեմը և շատ ուրիշներ:
Կույսերը՝ սցենարիստներ, դերասաններ և պրոդյուսերներ: Եթե թվարկենք այս համաստեղության բոլոր դերասաններին, ապա կստացվի բավականին մեծ ցուցակ: Կույսերը կինոյում և թատրոնում խաղում են այնպիսի դերեր, որոնք հաճախ հանդիսանում են երկրորդական, բայց առանց որոնց չի ստացվի համապատասխան մթնոլորտը: Դա ցույց է տալիս, որ տվյալ նշանը չի ձգտում տիրապետության, այլ աշխատում է մարդկանց բարօրության համար: Այնուամենայնիվ, նրանցից շատերը դառնում են հանրահայտ. Կիանու Ռիվզ, Ռուպերտ Գրինտ, Սալմա Հայեկ, Շոն Քոների, Բիլ Մյուրեյ և այլք:
Կույսերը՝ գաղտնիք: Եթե խոսենք այլ հայտնի Կույսերի մասին, օրինակ՝ երգիչների և երգչուհիների, ապա բացարձակ ակնհայտ է, որ նրանք պարուրված են գաղտնիքով, արտասովոր են և նման չեն ոչ մեկին: Անիրական Փինքը, էքստրավագանտ Միլեն Ֆարմերը, ոչ մեկի հետ նմանություն չունեցող Բեյոնսեն: Կույսեր են նաև երգիչներ Մայքլ Ջեքսոնը և Ֆրեդի Մերկուրին. մեկը՝ փոփ երաժշտության արքան, երկրորդը՝ սերնդի ձայնը: