Կաղամբը չափազանց օգտակար է՝ իր մեջ առկա վիտամինների և հանքանյութերի շնորհիվ։ Այն պարունակում է կալիում, կալցիում, մագնեզիում, վիտամին C, վիտամին A, որոնք ամրացնում են իմունային համակարգը, հատկապես՝ ինֆեկցիաների սեզոնին։
Դիետոլոգները պնդում են, որ խոզի միսն ու այլ յուղոտ մսերը պետք է ուտել կաղամբի հետ, քանի որ այն ներծծում է յուղերն ու հեշտացնում է մարսողությունը։ Կաղամբը լավացնում է մարսողությունը, բացի այդ՝ այն նաև հրաշալի լուծողական է, իջեցնում է արյան ճնշումը, մաքրում է արյան անոթները ճարպերից։ Բժիշկները պնդում են, որ կադամբը պաշտպանում է աղիքային քաղցկեղից, իսկ կաղամբի հյութն իջեցնում է արյան մեջ շաքարի մակարդակը, բուժում է գաստրիտը։
Կաղամբի հյութ պատրաստելը չափազանց հեշտ է։
Կես կաղամբը կտրատեք, լցրեք բլենդերի մեջ, ավելացրեք 100մլ ջուր, կես կիտրոնի թարմ քամած հյութ։ Ամբողջը լավ խառնեք։
Հյութը պետք է խմել միշտ թարմ վիճակում։
Առողջությունը լավացնելու համար անընդհատ խմեք այս հյութը։