loading...

Կաղամբի ապուրով դիետա. փորձե՞լ թե ոչ.



Դիտումներ ` 826
Կաղամբի ապուրով դիետա. փորձե՞լ թե ոչ.

Կաղամբի ապուրով դիետա. փորձե՞լ թե ոչ.

Կաղամբի ապուրով դիետա. փորձե՞լ թե ոչ. news.am

 

Կաղամբի ապուրով դիետան բավական մեծ ժողովրդականություն է վայելում ողջ աշխարհում: Շատերը պնդում են, որ այս դիետան օգնում է միայն մարմնում ավելորդ ջրից ազատվել, սակայն, քանի որ այն անսահմանափակ դիետա է, որի ընթացքում կարելի է անսահմանափակ քանակությամբ ապուր ուտել, դրան դիմում են շատերը:

 

Դիետայի շրջանակում Դուք պարզապես յոթ օր շարունակ ուտում եք այս ապուրը՝ ավելացնելով միայն որոշակի սննդամթերքներ, որոնք ներկայացնում ենք ստորեւ.

 

1-ին օր. Անսահմանափակ քանակությամբ կաղամբով ապուր եւ միրգ, բացառությամբ բանանի:

 

2-րդ օր. Անսահմանափակ քանակությամբ կաղամբով ապուր եւ ճաշին մեկ հատիկ խորոված կարտոֆիլ կարագով: Ոչ մի միրգ:

 

3-րդ օր. Անսահմանափակ քանակությամբ կաղամբով ապուր՝ ավելացրած ցանկացած միրգ կամ բանջարեղեն, բացառությամբ բանանի եւ կարտոֆիլի:

 

4-րդ օր. Անսահմանափակ քանակությամբ կաղամբով ապուր եւ անյուղ կաթ՝ ավելացրած ութ բանան:

 

5-րդ օր. Անսահմանափակ քանակությամբ կաղամբով ապուր եւ 565 գ տավարի միս եւ 6 լոլիկ: 6-8 բաժակ ջուր խմեք Ձեր մարմինը հավելյալ միզաթթվից ազատելու համար:

 

6-րդ օր. Անսահմանափակ քանակությամբ կաղամբով ապուր եւ տավարի միս ու բանջարեղեն որքան ցանկանաք (բացառությամբ կարտոֆիլ):

 

7-րդ օր. Անսահմանափակ քանակությամբ կաղամբով ապուր եւ մի փոքր դարչնագույն բրինձ ու բանջարեղեն:

 

Ահա թե ինչպես պետք է պատրաստել կաղամբով ապուրը.

 

• Մանր կտրատած 1 գլուխ կանաչ կաղամբ,

 

• Մանր կտրատած 2 խոշոր սոխ,

 

• 16-28 ունցիա պահածոյացված լոլիկ՝ կտրատած եւ առանց հյութը թափելու

 

• 2 կանաչ պղպեղ՝ կտրատած եւ սերմերը հանած:

 

• 4 կապ կտրատած տերեւներով նեխուր

 

• Կեղեւահանած եւ կտրատած 6 հատ գազար

 

• 226 գրամ կանաչ լոբի՝ ծայրերը կտրած եւ անկյունագծով կտրատած

 

• Սեւ պղպեղ՝ ըստ ճաշակի

 

• Կտրատած թարմ կանաչի, օրինակ՝ մաղադանոս, եղեսպակ, սամիթ, համեմ կամ ուրց

 

Պատրաստման եղանակը.

 

Ամբողջ բանջարեղենը լցրեք մեծ թավայի մեջ եւ ծածկեք ջրով: Երբ ապուրն սկսի եռալ, իջեցրեք կրակը եւ եփեք եւս 10 րոպե: Ծածկեք թավան, կրակը նվազագույնի հասցրեք եւ եփեք մինչեւ բոլոր բանջարեղենները փափկեն:

 

Սակայն արդյո՞ք այս դիետան արդյունավետ եւ անվնաս է:

 

NEWS.am Medicine-ի խմբագրության կարծիքով, այն այնքան էլ առողջարար չէ, քանի որ նշված ապուրը գրեթե կալորիաներ չի պարունակում, եւ օրգանիզմը՝ բավարար քանակությամբ էներգիա չստանալով, թուլանում է: Այս ապուրը նաեւ նկատելիորեն նվազեցնում է զարկերակային ճնշումը եւ խորհուրդ չի տրվում այն մարդկանց, ովքեր առանց այն էլ ցածր ճնշում ունեն:

 

Այդ իսկ պատճառով, եթե ցանկանում եք ավելորդ քաշից ազատվել, փորձեք դա ավելի առողջ ճանապարհով անել:


loading...

Փակել