Սառը եղանակին, որքան էլ տաք հագնվեք, տաք ըմպելիքներ խմեք կամ վիտամիններ օգտագործեք, միևնույն է, հիվանդանում եք, քանի որ վիրուսը ոչինչ հաշվի չի առնում:
Արդյունքում՝ բակտերիաներն ու վիրուսային ինֆեկցիաները տարածվում են շնչառական համակարգում, իսկ վերականգնումը երկար ժամանակ է պահանջում: Հազը կամ բրոնխիտը կարող են մնալ մի քանի օր, նույնիսկ՝ մի քանի շաբաթ:
Ամեն անգամ թանկարժեք դեղամիջոցների օգտագործումը բացասական է ազդում իմունային համակարգի վրա: Դիմեք բնական միջոցներին:
Ձեզ ենք առաջարկում բրոնխիտի դեմ բնական միջոց:
Բաղադրություն
Կաթը եռացրեք և սառեցրեք: Ավելացրեք կարագը և մեղրը: Ամբողջը լավ խառնեք: Ավելացրեք սոդան, ձվի դեղնուցն ու ամբողջը լավ խառնեք: Մեծահասակները կարող են 1 գդալ կոնյակ ավելացնել:
5 օր շարունակ քնելուց առաջ խմեք այս խառնուրդը: Արդյունքը կնկատեք արդեն հաջորդ առավոտ:
Աղբյուրը ՝ https://168.am/2016/12/28/735735.html