loading...

Կարմայի 12 քիչ հայտնի օրենք, որ կարող են փոխել Ձեր կյանքը



Դիտումներ ` 1255
Կարմայի 12 քիչ հայտնի օրենք, որ կարող են փոխել Ձեր կյանքը

Նրա համար, որպեսզի դադարեք վախենալուց և որոշ գիտելիքներ ձեռք բերեք կարմայի և ռեինկարնացիայի մասին, Ձեզ անհրաժեշտ է իմանալ կարմայի մի քանի օրենքներ:

Ի՞նչ բան է կարման: Սանսկրիտերենից թարգմանաբար «կարմա» նշանակում է՝ «գործողություն»: Դա հավասարազոր է Նյուտոնի օրենքին` «Ամեն մի գործողության դեմ կա հակագործողություն»: Երբ մենք մտածում ենք, խոսում կամ գործում, մենք գործի ենք դնում ուժ, որը իր հերթին՝ պատասխանում է մեզ նույն ձևով: Այդ հակադարձ ուժը կարող է ձևափոխվել, մոդիֆիկացվել կամ կանգնել, բայց մարդկանց մեծ մասը չի կարող ամբողջությամբ ազատվել դրա գործողությունից:

Մարդ չի կարող խուսափել իր գործողությունների հետևանքներից, բայց նա կտառապի միայն այն դեպքում, եթե իր ձեռքով ստեղծի իր տառապանքների համար որոշակի պայմաններ:

1. Մեծ Օրենք:

«Ինչ ցանես, այն էլ կհնձես»: Հայտնի է նաև՝ որպես «Պատճառի և Հետևանքի Օրենք»:

Եթե մենք ուզում ենք երջանկություն, խաղաղություն, սեր և ընկերություն, ապա մենք պետք է լինենք երջանիկ, խաղաղասեր, ինչպես նաև պետք է սիրենք և լինենք հավատարիմ ընկեր:

Ինչ որ մենք ուղարկենք Տիեզերք, այն բումերանգի նման հետ կգա մեզ:

2. Ստեղծման Օրենք:

Կյանքը հենց այնպես չի ծագում: Այն պահանջում է մեր մասնակցությունը դրանում:

Մենք Տիեզերքի հետ մեկ ամբողջություն ենք, ինչպես ներսում, այնպես էլ արտաքինում:

Այն ամենը, ինչ շրջապատում է մեզ, մեր ներքին վիճակի բանալին է:

Եղեք ինքներդ Ձեզ հետ և շրջապատեք Ձեզ այն ամենով, ինչ որ կուզենայիք ունենալ կյանքում:

3. Հնազանդության Օրենք:

Դուք չեք կարող ինչ-որ բան փոխել, եթե հրաժարվում եք ընդունել այն:

Եթե Դուք ինչ-որ մեկի մեջ թշնամի եք տեսնում, կամ ինչ-որ մեկի մոտ բնավորության վատ գծեր եք գտնում, նշանակում է՝ Դուք ինքներդ չեք կենտրոնացել գոյության բարձրագույն մակարդակի վրա:

 



4. Աճի Օրենք:

«Ուր էլ որ Դուք գնաք, այնտեղ էլ կգտնվեք»:

Մեզ համար Հոգևորում աճել՝ նշանակում է, որ մենք ինքներս պետք է փոխվենք, այլ ոչ թե մարդիկ, վայրերը և մեր շրջապատի առարկաները:

Միակ բանը, որ կա մեր կյանքում, դա մենք ինքներս ենք, և դա միակ գործոնն է, որի վրա մենք հսկողություն ունենք:

Երբ մենք փոխում ենք այն, թե ով էինք մենք կամ ինչ էինք մենք մեր սրտերում, դրանից հետո փոխվում է նաև մեր կյանքը:

5. Պատասխանատվության Օրենք:

Եթե իմ կյանքում ինչ-որ բան այն չէ, նշանակում է՝ ինչ-որ մի բան այն չէ իմ մեջ:

Մենք հայելին ենք նրա, ինչ մեզ շրջապատում է: Եվ հակառակը. ինչ մեզ շրջապատում է, արտացոլում է մեզ: Դա Տիեզերքի ճշմարտությունն է:

Մենք ինքներս պետք է պատասխանատվություն կրենք այն բանի համար, ինչ կատարվում է մեր կյանքում:

6. Կապի Օրենք:

Եթե նույնիսկ այն, ինչ մենք անում ենք, թվում է մեզ ոչ էական, իրականում այն փաստը, որ դա արվում է, շատ կարևոր է, քանի որ Տիեզերքում ամեն ինչ փոխկապակցված է:

Ամեն մի քայլ բերում է հաջորդ քայլին, և այդպես՝ անընդհատ:

Ինչ-որ մեկը պետք է սկսի աշխատանքն այն բանի համար, որպեսզի այն կատարվի:

Ոչ առաջին քայլը, ոչ էլ վերջինը չեն կարող ավելի կարևոր լինել, քանի որ երկուսն էլ անհրաժեշտ են խնդրի լուծման համար:

Անցյալը, ներկան և ապագան փոխկապակցված են իրար հետ:

7. Կենտրոնակետության Օրենք:

Դուք միաժամանակ չեք կարող երկու բանի մասին մտածել: Դրա շնորհիվ, երբ Ձեր ուշադրությունը կենտրոնացած է հոգևոր արժեքների վրա, այնպիսի ցածր զգացմունքներ, ինչպիսին են ժլատությունը կամ զայրույթը, Ձեզ համար անհնարին են դառնում:

8. Գոհության և Հյուրընկալության Օրենք:

Եթե Դուք ինչ-որ բան ճիշտ եք համարում, ապա Ձեր կյանքում մի ժամանակ պետք է ցույց տաք, որ դա իսկապես այդպես է:

9. «Այստեղի» և «Հիմայի» Օրենք:

Հետ նայելով` որպեսզի հիշենք, թե ինչ է եղել, կամ անհանգստանալով ապագայի համար` մենք ինքներս մեզ խանգարում ենք լիովին զգալ մեզ այստեղ և հիմա:

Հին մտքերը, վարքագծի հին ձևերը և հին երազանքները խանգարում են մեզ ձևավորել նորերը:

10. Փոփոխության Օրենք:

Պատմությունը կկրկնվի այնքան ժամանակ, մինչև մենք դասեր չքաղենք, որը կփոխի մեր ճանապարհը:

 


11. Համբերության և Վարձատրության Օրենք:

Յուրաքանչյուր պարգև սկզբնապես աշխատանք է պահանջում: Հավերժական արժեք ունեցող պարգևը պահանջում է համբերություն և համառ աշխատանք:

Իրական հրճվանքը գալիս է այն ժամանակ, երբ մենք անում ենք այն, ինչ մտածում ենք անել, և նրանից, որ հասկանում ենք` ժամանակին մենք դրա համար պարգևատրվել ենք:

12. Իմաստի և Ոգեշնչման Օրենք:

Ինչ Դուք ներդնեք, այն էլ հետ կստանաք:

Իրական արժեքը ցանկության և էներգիայի ուղղակի արդյունքն է, որը Դուք ներդրել եք: Յուրաքանչյուր անձնական ներդրում, դա ներդրում է Ամբողջի մեջ:

Անիմաստ ներդրումները չեն ազդում Ամբողջի վրա և չեն կարող փոքրացնել նրան:

Այն ամենը, ինչ արվում է սիրով, կարող է կյանք ներշնչել և ոգեշնչել Ամբողջին:


loading...

Փակել