loading...

Կարգավորեք օրգանիզմի pH մակարդակը



Դիտումներ ` 663
Կարգավորեք օրգանիզմի pH մակարդակը

Եթե ցանկանում եք կարգավորել օրգանիզմի pH բալանսը, ապա խորհուրդ ենք տալիս կիտրոնով և արքայախնձորով սմուզի, որը կօգնի ձեզ այս հարցում:

Մի շարք ուտելիքներ, որոնք ժամանակակից կյանքի անբաժան մասն են դարձել, օրգանիզմը թթվային են պահում: Բակտերիաները, վիրուսներն ու այլ պաթոգեն օրգանիզմները պարզապես «վայելում» են այդ թթվային միջավայրը, ահա թե ինչու են շատացել տարատեսակ հիվանդությունները:

Զարմանալի է, բայց ցիտրուսային որոշ մթերքներ, օրինակ՝ կիտրոնը, արքայախնձորը, նուռը, ելակն ու լոլիկը, ալկալիացնում են օրգանիզմը: Այս մրգերը պարունակում են տարատեսակ հանքանյութեր, բարձրացնում են մարմնի pH-ը՝ ալկալիացնելով այն:

Այդ իսկ պատճառով այս սմուզին կկանխարգելի մի շարք հիվանդությունների առաջացումը: Այս հյութի շնորհիվ օրգանիզմից դուրս կբերեք վնասակար բակտերիաները, վիրուսները:

 



Բաղադրություն

  • 3 բաժակ հասած արքայախնձոր
  • 1 կիտրոն
  • 5 սմ կոճապղպեղի արմատ
  • 1 բաժակ կոկոսի ջուր

Բոլոր բաղադրիչները լցրեք բլենդերի մեջ և հարեք, որպեսզի համասեռ զանգված ստանաք: Վայելեք համեղ և օգտակար սմուզին:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Ծանուցում. Սիրելի ընթերցող, մի մոռացիր, որ յուրաքանչյուր օրգանիզմ յուրովի կարող արձագանքել այս կամ այն դեղամիջոցին: Ինչը օգտակար է մեկին, կարող է հակացուցված լինել մյուսին: Այդ պատճառով մինչ դրանք գործածելը, ճիշտ կլինի խորհրդակցել բժշկի հետ:

Աղբյուրը ՝ https://168.am/2016/06/27/654871.html

loading...

Փակել