loading...

Կառավարությունն ընդունել է մի շարք որոշումներ



Դիտումներ ` 303
Կառավարությունն ընդունել է մի շարք որոշումներ

ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի վերահսկողական ծառայության բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով կառավարությունն ընդունել է մի շարք որոշումներ: Կառավարությունն ընդունել է որոշում, որով, մասնավորապես, առաջարկվում է փոխհատուցել «Հայաստանի կույրերի միավորում» հաշմանդամների հասարակական կազմակերպության անդամ հանդիսացող` աշխատողների միջին ցուցակային թվաքանակի առնվազն 50% հաշմանդամ ունեցող, ընկերությունների 2014 և 2015թթ. 4-րդ եռամսյակների և 2016թ. ինն ամիսների ընթացքում վճարված ԱԱՀ-ն ամբողջությամբ:



 Որոշումը կնպաստի Միավորման անդամ հանդիսացող ընկերությունների տնտեսական գործունեությանը, նրանցում աշխատող հաշմանդամների սոցիալական խնդիրները լուծելուն` պետբյուջեից ֆինանսական փոխհատուցումներ տրամադրելու միջոցով: 2016թ. օլիմպիական խաղերում, աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում, շախմատի համաշխարհային պատանեկան օլիմպիադայում առավել բարձր ցուցանիշների հասած մարզիկներին, մարզիչներին, բժիշկներին և մարզական կազմակերպություններին դրամական մրցանակներ շնորհելու նպատակով կառավարության պահուստային ֆոնդից գումար կհատկացվի ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը:  


loading...

Փակել