Գիտնականները պարզել են, որ կախված, թե որ փուլում են հարաբերությունները կնոջ ու տղամարդու միջև՝ կանանց քաշը կարող է տատանվել: Օրինակ ծանոթության սկզբում կինը կարող է կորցնել մինչև 2 կգ, ինչը պայմանավորված է ընտրյալի համար ավելի գեղեցիկ լինելու ցանկությամբ:
Ամենից շատ կանայք նիհարում են հարսանեկան արարողությունից առաջ: Սթրեսի և նախապատրաստական աշխատանքների պատճառով՝ գեղեցիկ սեռի ներկայացուցիչները կորցնում են մինչև 3,6 կգ:
Սակայն, երբ հարաբերություններն արդեն հաստատուն փուլում են լինում, կինը կարող «ձեռք բերել» մոտ 4,5 կգ ավելորդ քաշ:
Գիրանալու հաջորդ փուլը սկսվում է երեխայի ծնունդից հետո, իսկ սթրեսն ու անքնությունն էլ ավելի են նպաստում դրան:
Այսպիսով՝ գիտնականները պարզել են, որ կանանց քաշի վրա մեծ ազդեցություն են ունենում էմոցիաները, որոնք նրանց մոտ առաջանում են տղամարդկանց հետ հարաբերությունների ընթացքում: