Կանանց ուղեցույց՝ երջանիկ ընտանեկան կյանքի համար
Յուրաքանչյուր կին կյանքում իր պարտքն է համարում ստեղծել ամուր և երջանիկ ընտանիք, որտեղ վեճերը միայն մանրուքների պատճառով կլինեն և խնդիրները կլուծվեն ամուսնու հետ միասին:
Որովհետև ամուսինն առաջին հերթին ամուսնության գլխավոր կազմող մասն է, ձեր պաշտպանը և հենարանը կյանքի յուրաքանչյուր իրավիճակում, նաև՝ գլխավոր խորհրդատուն:
Դրված նպատակին հասնելու համար պետք է շատ ուշադիր լինել կյանքի ուղեկցի ընտրության հարցում: Իհարկե արտաքինը գլխավորը չէ, կարևորը բարոյական սկզբունքներ են, պահվածքը սթրեսային իրավիճակներում, ընդհանուր հայացքները:
Համապատասխան թեկնածուի ընտրությունից հետո, անհրաժեշտ է ստեղծել կապ միմյանց միջև: Ոչ երկար բաժանումը կամրացնի ձեր հարաբերությունները, գնացեք երկու օրով ծնողների կամ մոտիկ ընկերուհու մոտ:
Ավելի շատ շփվեք իրար հետ, իմացեք միմյանց մասին որքան հնարավոր է շատ, միասին ապագայի պլաններ կառուցեք, կիսվեք խնդիրներով, փորձեք դրանք միասին լուծել, համատեղ զբաղմունք մտածեք: Այս ճանապարհը բավականին բարդ է, շատերը չեն դիմանում և կեսից բաժանվում են: Սակայն, եթե դուք դիմացել եք և այժմ մտածում եք ամուսնության մասին, դա նշանակում է, որ մոտեցել եք ձեր երազանքին՝ երջանիկ ընտանեկան կյանք ունենալուն:
Ընտանիքի մեկ այլ կարևոր մասը երեխաներն են: Առանց նրանց ընտանիքը լիարժեք չէ: Կարևորը ստեղծել անհրաժեշտ հարմարավետ պայմաններ ձեր և ձեր երեխայի համար: Հնարավոր է դա լինի տան կառուցում կամ բնակարանի ձեռքբերում։ Կարևորը ամեն դեպքում ձեր վերաբերմունքն է, սերը երեխաների հանդեպ:
Նախնական շրջանում ֆինանսական հարցերում հենվեք ամուսնու վրա, քանի որ երեխան կխլի ձեր ամբողջ ժամանակը, իսկ ամուսինը պետք է դա հասկանա և աջակցի ու օգնի բոլոր հարցերում: Սակայն միաժամանակ դուք չպետք է մոռանաք նրա մասին: Տղամարդիկ այդ հարցում շատ պահանջկոտ են:
Երբ երեխան մի քիչ մեծանա և դառնա ավելի ինքնուրույն, ամեն ինչ իր սովորական հունը կընկնի և հոգատարությունը ձեր ընդհանուր երեխայի հանդեպ ձեզ ավելի կմտերմացնի և դուք միասին կհաղթահարեք բոլոր խոչընդոտները: