Ոմանց թվում է, թե միայն տղամարդկանց մոտ է առկա տեստոստերոնի հորմոն, սակայն կանանց մոտ եւս այն արտադրվում է, ըստ որում՝ ձվարանների կողմից, ինչպես եւ էստրոգենը: «Տղամարդկային» հորմոնը կանանց անհրաժեշտ է լիբիդոն բարձրացնելու համար, սակայն դրա ավելցուկը կարող է առողջական որոշ խնդիրների հանգեցնել:
Ներկայացնենք կանանց մոտ տեստոստերոնի բարձր մակարդակի 6 ախտանիշ:
Դեմքին եւ մարմնի վրա մազերի ավելցուկ
Դեմքին եւ մարմնի վրա (կրծքի շրջանում, այտերի, շրթունքների վերին հատվածի, կզակի եւ ոտքերի վրա) մազերի անոմալ աճը կանացի օրգանիզմում տեստոստերոնի բարձր մակարդակի բնութագրական նշաններից մեկն է:
Պզուկներ
Ցանկացած կնոջ մոտ կարող են պզուկներ հայտնվել, սակայն տեստոստերոնի բարձր մակարդակի դեպքում ցանն ավելի ծանր է եւ բուժման հանդեպ կայուն:
Քաշի ավելացում
Տեստոստերոնի մակարդակի բարձրացման դեպքում կանայք սովորաբար գիրանում են, քանի որ նրանց մոտ նկատվում է ախորժակի աճ եւ հակում աղի ու քաղցր մթերքի հանդեպ:
Դաշտանային ցիկլի խանգարում
Եթե տեստոստերոնի բարձր մակարդակի պատճառը ձվարանների պոլիկիստոզն է, դա կարող է դաշտանային ցիկլի խանգարման հանգեցնել:
Մազաթափություն
Կանանց մոտ տեստոստերոնի բարձր մակարդակի եւս մեկ տհաճ ախտանիշ է գլխի մազաթափությունը:
Ծլիկի չափի մեծացում
Տեստոստերոնի բարձր մակարդակի դեպքում ծլիկի չափերը կարող են մեծանալ:
Ինչպիսին էլ լինի կանանց մոտ տեստոստերոնի մակարդակի բարձրացման պատճառը, այդ խնդիրն արդեն իսկ բժշկի դիմելու առիթ է, որը կարող է անհրաժեշտ բուժում ընտրել եւ կարգավորել հորմոնների մակարդակը: