loading...

Հայտնի է կանացի լիբիդոն բարձրացնող միրգը



Դիտումներ ` 597
Հայտնի է կանացի լիբիդոն բարձրացնող միրգը

Այն կանանց, որոնք ցանկանում են ուժեղացնել լիբիդոն եւ սեքսից ավելի ինտենսիվ հաճույք ստանալ, չարժե էկզոտիկ ցանկահարույցներ փնտրել: Հետազոտողները պարզել են, որ յուրաքանչյուր տան վազայում առկա մի միրգ էականորեն բարձրացնում է կանացի լիբիդոն: 

Իտալացի հետազոտողները հետեւել են 18-ից 43 տարեկան կանանց սեքսուալ կյանքին` պարզելու, թե ինչ սննդամթերքներ են ազդում լիբիդոյի բարձրացման եւ օրգազմների ավելի մեծ ինտենսիվության վրա: Պարզվել է, որ նման ազդեցության հնարավոր է հասնել օրական մեկ խնձոր ուտելու շնորհիվ: Դիտարկումը ցույց է տվել, որ կանոնավոր կերպով խնձոր օգտագործող կանայք ավելի վառ զգացողություններով սեքս են ունեցել նրանց համեմատ, որոնք այնքան էլ չեն գնահատել այդ միրգը:   

Հետազոտության մեջ, որի արդյունքները հրապարակվել են Archives of Gynecology and Obstetrics ամսագրի կողմից, ասված է, որ գիտնականները նախկինում չէին հետաքրքրվում կանանց սեռական կյանքի վրա խնձորի ազդեցությամբ: Իսկ այժմ ապացուցվել է, որ այդ մրգերը  կանացի լիբիդոյի հետ իսկական հրաշքներ են գործում: Դա գուցե կապված է խնձորներում առկա ֆերմենտների հետ, որոնք օրգանիզմում հայտնվելով` կրկնում են էստրադիոլի` կանացի սեռական հորմոնի ազդեցությունը: 

Խնձորները նաեւ հակաօքսիդանտներ են պարունակում եւ քիմիական նյութեր, որոնք թույլ են տալիս մեծացնել արյան  հոսքը դեպի հեշտոցի հատվածներ եւ դրանով հեշտացնել կնոջ կողմից օրգազմի հասնելը: Հետազոտողները սկզբում իրենց կողմից հարցված գեղեցիկ սեռի բոլոր ներկայացուցիչներին շարել են ըստ սեռական կյանքից նրանց ստացած բավարարվածության: Հետո պարզել են նրանց դիետիկ նախընտրությունները եւ արձանագրել, որ օրական առնվազն մեկ խնձոր օգտագործողները սեքսից ամենամեծ հաճույքն են ստացել:


loading...

Փակել