Ինչպես հայտնի է, քացախը նպաստում է օրգանիզմից ավելորդ հեղուկի հեռացմանը եւ ճարպերի քայքայմանը, չէ՞ որ հիանալի միզամուղ է եւ արագացնում է նյութափոխանակության ամբողջ գործընթացը:
Քացախը եւ սոդան վաղուց հայտնի բաղադրամասեր են, դրանք ավանդաբար օգտագործվում են տարբեր նպատակների համար, շատ արդյունավետ են, միեւնույն ժամանակ թանկ չեն եւ ցանկացած տանը միշտ կան:
Ինչո՞վ է օգտակար «քացախ+կերակրի սոդա» խառնուրդը
Խառնելով խնձորի քացախն ու սոդան, մենք ստանում ենք կրկնակի արդյունք, միեւնույն ժամանակ յուրաքանչյուր բաղադրիչն առանձին ունի առողջության համար բազմաթիվ առավելություններ:
Սոդան քացախի հետ ունի pH հակադիր հարաբերակցություն, իսկ դա նշանակում է, որ կարելի է օգտագործել այդ երկու «դեղամիջոցը» միասին: Այդպիսով, մենք կապահովենք օրգանիզմը բոլոր անհրաժեշտ նյութերով, քանի որ pH-ի անհավասարակշռությունն օրգանիզմում կարող է ստեղծել թթվային միջավայր:
Ի դեպ, միայն սոդայի երկարաժամկետ օգտագործումն այրոցի ժամանակ կարող է վնասակար լինել առողջության համար, քանի որ կարող է փոխել ստամոքսաթթվի pH մակարդակը, եւ այդ ժամանակ մարսողական համակարգը լավ չի գործի:
Խնձորի քացախի օգտակար հատկությունները
Խնձորի քացախը հիանալի դեղամիջոց է, որն ունակ է մաքրել օրգանիզմը, միեւնույն ժամանակ վերականգնել վիտամինների եւ հանքային նյութերի անհրաժեշտ քանակը: Այն պարունակում է А եւ В վիտամինները, անփոխարինելի ճարպային թթուներ, եւ այնպիսի հանքանյութեր, ինչպիսիք են կալցիումը, ֆոսֆորը, կալիումը, մագնեզիումը, ծծումբը, ցինկը, երկաթը:
Ամենակարեւոր օգտակար հատկությունները
Շնորհիվ ծծմբի պարունակության՝ խնձորի քացախը նպաստում է օրգանիզմից թունավոր նյութերի հեռացմանը, օգտակար ազդեցություն ունի լյարդի վրա՝ նպաստելով ճարպերի քայքայմանը:
Կանխում է միզուղիների եւ երիկամների բորբոքումը:
Արագացնում է նյութափոխանակությունը եւ վերացնում է ավելորդ ճարպը:
Խնձորի քացախը հիանալի միզամուղ է, ինչը նպաստում է օրգանիզմից ավելորդ հեղուկի հեռացմանը:
Շնորհիվ А վիտամինի պաշտպանում է աչքերը չորանալուց:
Կարգավորում է մարսողության գործընթացը: Քացախը շատ օգտակար է այրոցի, ստամոքսի ծանրության եւ այլ խնդիրների դեպքում:
Պայքարում է փորկապության դեմ, կարգավորում է աղիքային ֆլորան:
Նվազեցնում է լնդերի բորբոքման հնարավորությունը:
Իջեցնում է խոլեստերինի մակարդակը:
Թեթեւացնում է կոկորդի ցավը եւ հազը:
Հանքանյութերի մեծ քանակության շնորհիվ կանխում է մկանային ձգվածությունը:
Լավացնում է մազերի եւ մաշկի որակը:
Նվազեցնում է ցանկացած տեսակի քարերի գոյացման ռիսկը:
Պայքարում է ստամոքսի բարձր թթվայնության դեմ, կանխում է ստամոքսի խոցի առաջացումը:
Բուժում է միզուղիների բորբոքումը
Կանխում է ատամների հետ խնդիրները: