loading...

7 մթերք, որոնք կօգնեն արթնանալ



Դիտումներ ` 782
7 մթերք, որոնք կօգնեն արթնանալ

Շատերի համար առավոտյան արթնանալը շատ դժվար է: Վաղ արթնանալուց հետո մենք զգում ենք թուլություն, դյուրագրգիռություն և անուշադրություն: Ահա մի քանի մթերք, որոնք կօգնեն ձեզ սկսել նոր օրը ավելի արդյունավետ:

Ջուր

Առաջին հերթին արթնանալուց հետո մեր օրգանիզմը հեղուկի կարիք ունի, այդ պատճառով ավելի լավ է միանգամից մեկ բաժակ ջուր խմել: Դրա օգնությամբ մեր օրգանիզմի ամեն հյուսվածք կարգավորվում է: Հակառակ պարագայում ճաշին արդեն հոգնածություն և թուլություն կարող եք զգալ:

Ձու

Շատերն առավոտյան նախընտրում են ձվածեղ պատրաստել, քանի որ այն պարունակում է երկաթ, սպիտակուց, որոնք և օգնում են ակտիվացնել ուղեղի աշխատանքը:

Հացահատիկային շիլաներ

Պատրաստեք նախաճաշին ցորենի, կորեկի, բրնձի, վարսակի, հնդկաձավարի կամ այլ շիլա: Դրանք հարուստ են ածխաջրերով, երկաթով և B խմբի վիտամիններով:

Սողմոն

Այսպիսի յուղոտ ձուկը հարուստ է օմեգա-3 յուղերով, որոնք նպաստում են մտավոր գործունեության ակտիվության և արյան շրջանառության լավացման:

Դառը շոկոլադ

100 գր դառը շոկոլադը ձեր օրգանիզմին կհաղորդի առույգություն, որը կբավարարի ողջ օրվա համար: Բացի այդ այն հարուստ է նաև երկաթով, մագնիումով, որը կարգավորում է նյութափոխանակությունը և օգնում է արթնանալ:

Բանան

Այս միրգը մեր օրգանիզմը սնում է օգտակար նյութերով և հագեցվածության զգացողություն պարգևում երկար ժամանակով: Եթե դուք ձեր առավոտը սկսեք  այս մրգով, ապա բավականին արդյունավետ կաշխատեք առանց շեղվելու:

Նուշ

Նուշը կարգավորում է շաքարի մակարդակն արյան մեջ և ապահովում օրգանիզմն անհրաժեշտ սպիտակուցներով ու  յուղերով:


loading...

Փակել