loading...

Ժողովրդական բաղադրատոմս՝ վահանագեղձի աշխատանքի համար



Դիտումներ ` 1839
Ժողովրդական բաղադրատոմս՝ վահանագեղձի աշխատանքի համար

Եթե վահանագեղձը բավական քանակությամբ հորմոններ չի արտազատում, ապա ի հայտ է գալիս այնպիսի խնդիր, ինչպիսին է՝ հիպոթիրեոզը:

Հորմոնները, որոնք արտազատում է վահանագեղձը, չափազանց կարևոր են, քանի որ դրանք կարգավորում են սրտի և ուղեղի աշխատանքը, խոլեստերինի մակարդակը, շնչառությունն ու մարմնի ջերմաստիճանը: Հիպոթիրեոզն առաջացնում է մի շարք առողջական խնդիրներ, դրանցից են՝ սրտային հիվանդությունները, հոդացավերը, ճարպակալությունն ու անպտղությունը:

Հիպոթիրեոզի առավել տարածված նախանշանները.

  • Մկնային սպազմեր
  • Փորկապություն
  • Քաշի ավելացում
  • Հոգնածություն
  • Հիշողության կորուստ
  • Մազաթափություն
  • Մաշկի չորություն
  • Զգայունություն
  • Դեպրեսիա
  • Սեռական թերակտիվություն

Վահանագեղձի աշխատանքը լավացնող հյութի բաղադրատոմս

Բաղադրություն

  • ¼ թ/գ կիտրոնի հյութ
  • ¼ թ/գ չոր կոճապղպեղ
  • 1 բաժակ լոռամրգի (клюква) հյութ
  • ¾ ճ/գ նարնջի հյութ
  • ¼ թ/գ մշկընկույզ
  • ½ թ/գ ցեյլոնյան դարչին

2 բաժակ ջուրը եռացրեք, ավելացրեք կոճապղպեղը, մշկընկույզն ու լոռամրգի հյութը: Ամբողջը լավ խառնեք և թողեք մնա 20 րոպե: Ապա ավելացրեք կիտրոնի և նարնջի հյութը, ըմպելիքը պատրաստ է:

Կարող եք անմիջապես պատրաստելուց հետո խմել այս հյութը: Սա լավացնում է նյութափոխանակոթյունն ու կարգավորում է վահանագեղձի ֆունկցիան: Հյութը նաև հարուստ է վիտամիններով, որոնք կամրացնեն իմունիտետն ու կկանխարգելեն բորբոքումները և տարատեսակ հիվանդությունները:

 



Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Ծանուցում. Սիրելի ընթերցող, մի մոռացիր, որ յուրաքանչյուր օրգանիզմ յուրովի կարող արձագանքել այս կամ այն դեղամիջոցին: Ինչը օգտակար է մեկին, կարող է հակացուցված լինել մյուսին: Այդ պատճառով մինչ դրանք գործածելը, ճիշտ կլինի խորհրդակցել բժշկի հետ:

Աղբյուրը ՝ https://168.am/2016/07/19/663035.html

loading...

Փակել