ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը ներկայացնում է առաջիկա 3 օրվա եղանակի կանխատեսումը. Դեկտեմբերի 26-27-ը շրջանների զգալի մասում սպասվում է թույլ ձյուն, առանձին հատվածներում՝ բուք, ցածր տեսանելիություն: Դեկտեմբերի 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 26-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով:
Երևանում դեկտեմբերի 26-27-ը ժամանակ առ ժամանակ, դադարներով սպասվում է թույլ ձյուն: Դեկտեմբերի 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: