Վահանագեղձի ֆունկցիան ստուգելու համար ձեզ անհրաժեշտ է կատարել հետևյալը՝
- Ջերմաչափը քնելուց առաջ դրեք ձեր կողքին: Սնդիկը պետք է 35 С°-ի վրա լինի:
- Արթնանալուց անմիջապես հետո ջերմաչափը դրեք թևի տակ: Այն պետք է մնա սովորականից ավելի երկար՝ 10 րոպե:
- Գրանցեք արդյունքը: Այս ջերմությունը կոչվում է «առավոտյան բազային ջերմություն»: Առողջ մարդու «առավոտյան բազային ջերմությունը» պետք է տատանվի 36,5 С°- 36,8 С°-ի սահմաններում:
Ինչպե՞ս պարզել վահանագեղձի աշխատանքը՝ մարմնի ջերմության փոփոխության դեպքում:
- Եթե մարմնի ջերմությունը տատանվում է 36,5 С°- 36,8 С°-ի սահմաններում, ապա վահանագեղձը լավ վիճակում է:
- Եթե առավոտյան մարմնի ջերմությունը 36,5 С°-ից ցածր է, ապա հիպոթիրեոզունեք: Սա նշանակում է, որ վահանագեղձն այնքան էլ ակտիվ չի գործում: Հավանաբար, այդ է պատճառը, որ հաճախակի հոգնածություն, դեպրեսիա եք զգում, հիվանդանում եք հարբուխով և հիշողության խնդիրներ ունեք: Որոշ դեպքերում գրանցվում է նաև մազաթափություն:
- Եթե մարմնի առավոտյան ջերմությունը 36,8 С°-ից բարձր է, ապա հիպերթիրեոզունեք: Այս դեպքում վահանագեղձը գերակտիվ է գործում: Հավանաբար օրգանիզմում լուրջ բորբոքային պրոցեսներ են ընթանում:
Հիշեք, որ առավել հստակ արդյունքների համար ջերմությունը պետք է չափել երեք անգամ՝ երեք տարբեր օրերի:
Եթե ջերմային խախտումները կրկնվեն երեք օրերի ընթացքում, ապա անհրաժեշտ է դիմել բժշկի:
Եթե ջերմային տարբերություններն այնքան էլ զգալի չեն, ապա փորձեք տան պայմաններում լավացնել վահանագեղձի աշխատանքը:
Կարևոր է հետևել սննդակարգին: Ձեր սննդակարգում ավելացրեք սելեն, վիտամին A, մագնեզիում և վիտամին B պարունակող մթերք: Այս բոլոր հանքանյութերը չափազանց կարևոր են ամբողջ օրգանիզմի, հատկապես՝ վահանագեղձի համար:
loading...