Բողկը բազմաթիվ օգտակար հատկություններ ունի։ Այն կարող է օգնել մի շարք հիվանդությունների դեպքում, լավացնել ընդհանուր առողջական վիճակը, մաշկը, նյութափոխանակությունը, օրգանիզմից դուրս բերել տոքսինները։ Բացի այդ, բողկը կօգնի լավացնել լյարդի վիճակը և քայքայել լեղապարկում առաջացած քարերը։ Բողկը հակաօքսիդանտ հատկություններ ունի, հարուստ է վիտամին C-ով, ինչը նշանակում է, որ այն օրգանիզմին անհրաժեշտ նյութեր է պարունակում։ Բողկն օգնում է ազատվել փորկապությունից, կարգավորում է աղիքային ֆլորան, նպաստում օրգանիզմի դետոքսիկացիային։ Այն նաև մանրաթելեր է պարունակում, որոնք հարկավոր են խոլեստերինի և հագեցած ճարպերի յուրացումը խթանելու համար։
Բաղադրիչներ
• 4 բողկ • իմբիրի փոքր արմատ • 4 ճաշի գդալ մեղր • 4 կիտրոնի հյութ • կես բաժակ ջուր
1. Բլենդերում խառնեք բոլոր բաղադրիչները՝ մինչև խիտ խառնուրդ ստանաք։ 2. Լցրեք ապակե տարայի մեջ և փակեք։ 3. 3 շաբվաթվա ընթացքում ամեն օր 3-4 անգամ օգտագործեք մեկ ճաշի գդալ այս խառնուրդից։ Հարկավոր է նաև օրվա ընթացքում 2 լիտր ջուր խմել։