Ամերիկուհի Թեյլոր Ալեքսին Նեպալում ապրելու ժամանակ հանդիպել է կապիկի, որին Համացանցի օգտատերերը կոչել են աշխարհում ամենաֆոտոգենիկը:
Պրիմատն Ալեքսիի օբյեկտիվում է հայտնվել Սվայամբհունաթու տաճարում զբոսանքի ժամանակ, որը նաեւ կապիկների տաճար են անվանում: Կենդանին հաճույքով կեծվածք է ընդունել, աղջիկն օգտվել է իրադրությունից եւ ֆոտոսետ կազակերպել նրա համար: Այդ մասին գրել է BuzzFeed-ը:
Ինտերնետ-օգտատերերին ծիծաղեցրել է կապիկի արտիստականությունը: Ոմանք կատակում են՝ եթե ուշադիր չնայես, գազանիկին կարելի կլինի հեշտությամբ շփոթել Instagram-ի սովորական օգտատիրոջ հետ:
Աղբյուրը ՝ 168.am