Բաղադրիչներ
Շերտ-բեզե
1. Ձվի սպիտակուց – 7 հատ 2. Շաքարավազ – 200 գ
Կրեմ
1. Խտացրած կաթ – 1 բանկա 2. Կարագ – 150 գ 3. Բոված գետնանուշ – 200 գ
Բիսկվիթ
1. Կարագ – 100 գ 2. Շաքարավազ – 1 բաժակ 3. Ձու – 4 հատ 4. Թթվասեր – 1 բաժակ 5. Ալյուր – 1 և 1/3 բաժակ 6. Կակաո – 1/2 բաժակ 7. Սոդա – 1 թ/գ 8. Աղ – 1/2 թ/գ
Պատրաստման եղանակըՇերտ-բեզե 1. 7 հատ սպիտակուցը լավ հարել 400 գ շաքարավազի հետ և պատրաստել 24 սմ տրամագծով բեզե:
Կրեմ 1. Լավ հարել մեկ բանկա խտացրած կաթը 150 գ կարագի հետ:
Ընկույզ 1. Բոված գետնանուշ, 200 գ, լավ մանրացնել գրտնակով:
Բիսկվիթ 1. Կարագը լավ հարել շաքարավազի հետ: 2. Շարունակելով հարելը՝ հատ-հատ ավելացնել ձվերը: Հետո ավելացնել թթվասերը, նորից լավ հարել: 3. Առանձին թասի մեջ խառնել չոր բաղադրիչները, ալյուրը, աղը, սոդան և կակաոն: 4. Չոր բաղադրիչներն ավելացնել կարագաձվաթթվասերային զանգվածի մեջ և խառնել: 5. Թխել 24 սմ կաղապարով՝ նախապես 160 աստիճան տաքացրած ջեռոցում՝ մոտ 30-40 րոպե:
Տորթ 1. Բիսկվիթը սառեցնել և կիսել 2 մասի: 2. Շերտին քսել կրեմի կեսը, վրան ընկույզ շաղ տալ: 3. Ծածկել շերտ-բեզեով, վրան նորից կրեմ քսել և ընկույզ լցնել: 4. Ծածկել 2-րդ շերտով, մի փոքր սեղմել: 5. Վրան լցնել շոկոլադե ջնարակ և ընկույզ շաղ տալ:
Աղբյուրը ՝ 168.am