Բաղադրիչներ
1. Թթվասեր – 250 գ՝ խմորի համար, և 250-300գ՝ կրեմի համար 2. Ձու – 2 հատ 3. Շաքարավազ – 150 գ՝ խմորի համար, և 150 գ՝ կրեմի համար 4. Ալյուր – 1 բաժակ 5. Կակաո – 2-3 ճ/գ 6. Սոդա – 0.5 թ/գ 7. Շոկոլադ – 100 գ 8. Կարագ – 50 գ
Պատրաստման եղանակը
1. Ալյուրը մաղել սոդայի հետ: 2. Սառեցրած ձվերը հարել 2 փուլով՝ ավելացնելով 1 պտղունց աղ, իսկ հետո՝ շաքարավազ: 3. Ավելացնել մաղած ալյուրը և զգուշությամբ խառնել: 4. Ստացված զանգվածի մեջ ավելացնել թթվասերը և շատ զգուշությամբ խառնել: 5. Ստացված զանգվածի կեսը լցնել յուղապատ կաղապարի մեջ: 6. Խմորի 2-րդ մասի մեջ ավելացնել կակաո, լավ խառնել: Կակաոյով խմորը լցնել 2-րդ կաղապարի մեջ: 7. Թխել շերտերը նախապես 180 աստիճան տաքացրած ջեռոցում մոտ 15-20 րոպե: 8. Մինչև կթխվեն շերտերը, պատրաստել կրեմը՝ հարելով թթվասերը և շաքարավազը: 9. Երբ ամեն ինչ պատրաստ է, սկսել հավաքել տորթը: Ներքևի շերտը «գիշերն» է: Վրան կրեմ քսել, մի փոքր սպասել, որպեսզի ներծծվի և չծորա կողքերով: Հետո վրան դնել «ցերեկը»: Վրան կրեմ քսել: 10. Հալեցնել շոկոլադը, ավելացնել կարագը և մի փոքր եփել: 11. Շոկոլադը լցնել տորթի վրա այնպես, որպեսզի հոսի կողքերով:
Աղբյուրը ՝ 168.am