loading...

Տորթ «Էսկիմո». զարմացրեք հյուրերին



Դիտումներ ` 1218
Տորթ «Էսկիմո». զարմացրեք հյուրերին

Բաղադրիչներ

Խմորի համար

1. Ալյուր – 1 բաժակ 2. Շաքարավազ – 1 բաժակ 3. Ձու – 4 հատ 4. Սառը ջուր – 10 ճ/գ 5. Կակաո – 2 ճ/գ 6. Սոդա – 1/2 թ/գ 7. Վանիլին – 1 թ/գ

Կրեմի համար

1. Տաք կաթ – 1 բաժակ 2. Ձու – 2 հատ 3. Շաքարավազ- 1 բաժակ 4. Ալյուր – 3 ճ/գ 5. Վանիլին 6. Կարագ – 250 գ

Ջնարակի համար

1. Շաքարավազ – 2 ճ/գ 2. Կակաո – 2 ճ/գ 3. Թթվասեր – 2 ճ/գ 4. Կարագ – 50 գ

Պատրաստման եղանակը

1. Առանձնացնել ձվերի սպիտակուցները դեղնուցներից: Սպիտակուցները լավ հարել:

2. Դեղնուցները խառնել 1 բաժակ շաքարավազի հետ, հարել՝ մինչև սպիտակելը:

3. Ավելացնել 1/2 թ/գ սոդան, 10 ճ/գ սառը ջուրը, վանիլինը, 2 ճ/գ կակաոն, դանդաղ խառնելով՝ ավելացնել հարած սպիտակուցը:

4. Անընդհատ խառնելով աստիճանաբար ավելացնել 1 բաժակ ալյուրը:

5. Կաղապարը պատել կարագով, լցնել խմորը, հարթեցնել:

6. Մոտ 30-40 րոպե թխել նախապես 180 աստիճան տաքացրած ջեռոցում:

7. Կրեմ. թասի մեջ խառնել 2 ձուն, 1 բաժակ շաքարավազը և 3 ճ/գ ալյուրը, լավ հարել, ավելացնել 1 բաժակ տաք կաթը, խառնել և դնել ցածր կրակի վրա: Անընդհատ խառնելով՝ հասցնել եռման, թողնել 1 րոպե և վերցնել կրակից: Լրիվ սառեցնել: Հարել փափուկ կարագը վանիլինի հետ: Անընդհատ հարելով՝ գդալ-գդալ ավելացնել եփած, սառած զանգվածը:

8. Ջնարակ. շաքարավազը խառնել կակաոյի և թթվասերի հետ: Դնել կրակին և անընդհատ խառնելով՝ եփել մինչև եռալը: Վերցնել կրակից և ավելացնել կարագը, լավ խառնել, որպեսզի ստացվի փայլուն, հարթ զանգված, սառեցնել:

9. Սառած խմորի շերտը պատել ամբողջ կրեմով, ուղղել և դնել սառնարանը մոտ 30 րոպե:

10. Հանել սառնարանից, վրան լցնել ամբողջ ջնարակը, նորից հարթեցնել և նորից դնել սառնարանը:

Աղբյուրը ՝ 168.am


loading...

Փակել