loading...

Շերտավոր խմորով պատրաստված ծիրանով ռուլետ



Դիտումներ ` 1162
Շերտավոր խմորով պատրաստված ծիրանով ռուլետ

Բաղադրիչներ

Շերտավոր խմոր – 300 գ Ծիրանի ջեմ – 250 գ Մանրացրած նուշ – 100 գ Ձվի դեղնուց – 1 հատ

Պատրաստման եղանակը

1. Շերտավոր խմորը գրտնակել 3 մմ հաստության մոտ 28×35 շերտի:

2. Խմորի վրա տարածել ծիրանի ջեմը, խմորի եզրերին դեղնուց քսել, ջեմի վրա հավասարաչափ լցնել 100 գ մանրացրած նուշը:

3. Ռուլետն այնպես փաթաթել, որպեսզի կարը լինի ներքևում:

4. Ռուլետի մակերեսին կտրվածքներ անել: Վրան դեղնուց քսել: Թխել նախապես 190 աստիճան տաքացրած ջեռոցում 25-30 րոպե:

5. Պատրաստի ռուլետը թողնել, որ սառչի, և մատուցել թեյի կամ սուրճի հետ:

Աղբյուրը ՝ 168.am


loading...

Փակել