loading...

Քանիե Ուեսթը 10 միլիոն դոլարի փոխհատուցում է պահանջում



Դիտումներ ` 619
Քանիե Ուեսթը 10 միլիոն դոլարի փոխհատուցում է պահանջում

Քանիե Ուեսթը դատական գործ է հարուցել իր ապահովագրական ընկերության դեմ՝ պահանջելով մոտ 10 միլիոն դոլարի փոխհատուցում: Այս մասին հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

Երգչի շրջագայությունը կազմակերպած «VERY GOOD TOURING» ընկերությունը տեղեկացրել է, որ անցած տարի Քանիեի «SAINT PABLO» շրջագայության դադարեցումից հետո ապահովագրական ընկերությունը չի վճարել իրենց հասանելիք գումարը:

Հիշեցնենք, որ անցած տարի համերգի ընթացքում Քանիե Ուեսթը ցած գցեց խոսափողը և չեղյալ հայտարարեց ծրագրված ավելի քան 20 համերգները: Այդ ամենը հաջորդել էր դրանից մեկ շաբաթ առաջ նրա դադարեցրած մեկ այլ համերգին, երբ Ուեսթը տեղեկացել էր, որ Քիմ Քարդաշյանը Փարիզում կողոպուտի էր ենթարկվել:

Համերգային շրջագայությունը դադարեցնելուց երկու օր հետո Քանիե Ուեսթը տեղափոխվել էր հոգեբուժարան, որտեղ նա 8 օր բուժօգնություն էր ստանում:

«VERY GOOD TOURING» ընկերությունը տեղեկացնում է, որ ըստ պայմանագրի Քանիեյի առողջական և հոգեբանական, խնդիրների հետևանքով շրջագայության դադարեցման համար՝ ապահովագրությունը պարտավորված է փոխհատուցում տրամադրել:

Սակայն ապահովագրական ընկերությունը հրաժարվում է փոխհատուցում տրամադրել, պատճառաբանելով, թե երգիչը ոչ թե՛ հոգեկան խնդիրների պատճառով է դադարեցրել շրջագայությունը այլ պարզապես եղել է մարիհուանայի ազդեցության տակ:

Աղբյուրը ՝ 168.am


loading...

Փակել