Pantone ինստիտուտը ներկապնակում ավելացրել նոր գույն՝ Love Symbol #2: Այն նվիրված է ամերիկացի երգիչ Փրինսին եւ նրա հայտնի Purple Rain կոմոզիցիային: Այս մասին հայտնել է Associated Press-ը:
Երանգը հիշեցնում է Yamaha վարդագույն դաշնամուրը, որը երաժիշտը նվագել է իր ելույթների ժամանակ: Բացի դրանից, Փրինսը ծիրանագույնն օգտագործել է իր զգեստներում:
ԱՄՆ-ի Pantone ընկերությունը XX դարի կեսերին մշակել է գույնի ընտրության ստանդարտացված համակարգ, որտեղ թվային ցուցանշում է օգտագործվում: Գույների նմուշները կանոնավոր կերպով թողարկվում են հատուկ կատալոգներում: Փրինսն ամերիկացի երգիչ է, պրոդյուսեր եւ ռեժիսոր, «Ոսկե Գլոբուս», «Օսկար» եւ «Գրեմմի» մրցանակների դափնեկիր: 2004 թվականին նրա անունը գրանցվել է ռոք-ն-ռոլի փառքի սրահում:
Փրինսը մահացել է 2016 թվականին:
Աղբյուրը ՝ 168.am