Միլիոնավոր մարդկանց սիրեցյալ Էլվիս Փրեսլին, որը մահացել է 40 տարի առաջ՝ 1977 թվականի օգոստոսի 16-ին, շարունակում է միլիոններ վաստակել: Այն ժամանակ շոու-բիզնեսի ներկայացուցիչներից մեկը ցինիկորեն կատակել էր, թե «դա իմաստուն կարիերային որոշում էր», տեղեկացնում է BBC-ն:
Որքան էլ որ ֆանտաստիկ հնչի, բայց հենց մահը հզոր խթան հաղորդեց Էլվիսի և այլ լեգենդար երաժիշտների՝ Բոբ Մառլիի, Ջիմի Հենդրիքսի, Դևիդ Բոուիի ձայնագրությունների վաճառքների աճին:
Նրանց մահը նաև ձեռներեց երկրպագուներին հնարավորություն ընձեռեց բավականաչափ վաստակելու կուռքերի հետ կապված հուշաիրերի վաճառքից: «Էլվիս Փրեսլի» բրենդի արժեքը կայունորեն բարձր է մնում: Forbes-ի գնահատման համաձայն՝ 2016 թվականին ռոք-ն-ռոլի արքան վաստակել է 27 միլիոն դոլար և վաճառել է մեկ միլիոն ալբոմ:
Աղբյուրը ՝ 168.am