Իսպանական Women’secret մակնիշը, որը ներքնազգեստներ եւ տնային հագուստ է արտադրում, թողարկել է լողազգեստների նոր հավաքածու: Այս մասին հաղորդվում է մամուլի տեղեկագրում, որն օգոստոսի 14-ին ստացվել է «Լենտա.ռու»-ում:
Մոդելների տարբերիչ գիծը ակոսավոր կառուցվածքն է: Բացի միաձույլ լողազգեստներից, հավաքածուում կան նաեւ երկկողմանի լողազգեստներ՝ վառ պրինտներով: Դրանք, մակնիշի ներկայացուցիչների խոսքով՝ կարելի է զուգորդել ըստ տրամադրության: Լողազգեստները ներկայացված են կարմիր եւ երկնագույն երանգներով՝ զիգզագաձեւ նախշերով: Եվս մեկ նորույթ են ժանյակավոր տարրերով մոդելները:
Women’secret բրենդը գրանցվել է 1993 թվականին, այն մտնում է Grupo Cortefiel ընկերության կազմի մեջ: Ամբողջ աշխարհում կա ավելի քան 600 ֆիրմային խանութ:
Աղբյուրը ՝ 168.am