Marketium.ru-ն հետաքրքիր թեստ է առաջարկում։ Նայեք լուսանկարին. ի՞նչ կենդանի եք տեսնում առաջինը։ Ենթագիտակցությունը կկատարի իր ընտրությունը, որ կօգնի հետաքրքիր բացահայտումներ անել բնավորության մասին։
1. Աղավնի։ Աղավնին խաղաղության, հույսի և միասնության թռչուն է։ Ձեր հոգին մաքուր է՝ ինչպես բարձր լեռների ձյունը։ Ամեն ինչում միայն լավն եք տեսնում։ Կարողանում եք ոգեշնչել մարդկանց և հույս ներշնչել։ Նյութական իրերը ձեզ քիչ են հետաքրքրում։ Ձեր և շրջապատող աշխարհի միջև առկա է սերտ կապ։
2. Թիթեռ։ Թիթեռը գեղեցկության և հաճույքի խորհրդանիշ է։ Գիտակցում եք, որ կյանքը չափազանց կարճ է, և վայելում եք ցանկացած պահ։ Չեք սիրում դատարկ և անհետաքրքիր խոսակցություն։ Անկեղծորեն կարծում եք, որ ամբողջ աշխարհը ստեղծված է ձեզ համար։ Ձեր հոգին մաքուր է, լուսավոր։
3. Արծիվ։ Այս կենդանին ազատության խորհրդանիշն է։ Միշտ արկածներ եք որոնում։ Փորձում եք ամեն ինչում գերազանցել մյուսներին, և դա հաջողվում է։ Հպարտ եք, ուժեղ, կարող եք տեսնել այն, ինչ չեն նկատում մյուսները։ Անկախությունն ու ուժը դեպի ձեզ է ձգում արժանավոր մարդկանց։
4. Շուն։ Շունը հավատարմության, նվիրվածության և ընտանիքի խորհրդանիշն է։ Երբ մյուսները խնդիրներ ունեն, մոռանում եք ձեր մասին։ Շրջապատող մարդկանց կյանք երջանկություն և ուրախություն եք բերում։ Ձեզ հետ մարդիկ հանգիստ ու ապահով են զգում։ Ձեր հոգին լի է սիրով, որը տարածվում է բոլոր մտերիմների վրա։
5. Գայլ։ Գայլը խորհրդանշում է անձնական տարածությունը։ Չնայած այս կեդանին հաճախ է նույնացվում միայնության հետ՝ նա գերադասում է ապրել ոհմակի հետ։ Եթե առաջինը գայլ եք տեսնում, նշանակում է՝ նեղ շրջապատ եք նախընտրում։ Գնահատում եք ինքներդ ձեզ և ձեր ժամանակը, այդ պատճառով էլ մանրակրկիտ ընտրում եք նրանց, ում հետ շփվում եք։ Հոգին լի է մաքրությամբ ու խելամտությամբ։ Միևնույն ժամանակ, այն բավական նուրբ է և նույնպիսի վերաբերմունքի կարիք ունի։
6. Աղոթարար։ Շատ մշակույթներում սա սուրբ կենդանի է։ Սիրում եք միայնություն, ինչը ձեզ հարմար է։ Կրթությունը գերադասում եք շփմանը։ Խելացի եք, զգուշավոր, անհրաժեշտության դեպքում կարողանում եք մանիպուլյացիայի ենթարկել մարդկանց։
Աղբյուրը ՝ 168.am