loading...

Ինչ է տեղի ունենում, երբ խառնում եք գազարը, բազուկն ու խնձորը. ըմպելիք, որը մի շարք հրաշքներ է գործում



Դիտումներ ` 1559
Ինչ է տեղի ունենում, երբ խառնում եք գազարը, բազուկն ու խնձորը. ըմպելիք, որը մի շարք հրաշքներ է գործում

1. Պաշտպանում է սիրտն ու արյունատար անոթները։ Այս բաղադրիչները միասին օգտակար են սրտի առողջության համար, քանի որ մաքրող հատկություն ունեն։

2. Խթանում է արյան շրջանառությունը, պաշտպանում սրտի կաթվածից։ Բացի սրանից՝ այս հյութն ունի հետևյալ հատկությունները.

• Խթանում է նյութափոխանակությունն ու նպաստում քաշի նվազմանը։ • Պաշտպանում է խոցից։ • Կարգավորում է աղիների աշխատանքը, բուժում քրոնիկական փորկապությունը։ • Քիչ կալորիաներ է պարունակում և արագ հագեցնում է։

3. Օրգանիզմը մաքրում է վարակներից։

• Գազարը, բազուկն ու խնձորն արդյունավետ միջոց են լյարդի և արյան մաքրման համար։ • Ըմպելիքն օգնում է օրգանիզմը մաքրել տոքսիններից։

4. Օգտակար է մաշկի համար։ Հետազոտությունները ցույց են տվել, որ այս բաղադրիչներից պատրաստված հյութն իդեալական միջոց է մաշկի խնամքի համար։ Այն օգնում է մաքուր պահել մաշկը։ Սա հակաբորբոքային միջոց է, որը բուժում է մաշկային հիվանդությունները, որոնք կապված են վարակների և բակտերիաների, ինչպես նաև՝ ալերգիայի հետ։ Հյութը նաև օգտակար է չոր և վնասված մաշկին, քանի որ վերականգնում է դրա փայլն ու առաձգականությունը։

5. Պաշտպանում է տեսողությունը։ Այս ըմպելիքը կարող է օգտակար լինել չոր, կարմրած և հոգնած աչքերին։ Այն կօգնի վերականգնել աչքերը համակարգչի առաջ երկարատև աշխատանքից հետո։

Թարմ հյութ պատրաստեք 3 խնձորից, գազարից և բազուկից։ Հյութն օգտագործեք առավոտյան՝ քաղցած վիճակում։ Նախաճաշեք մեկ ժամ անց։


loading...

Փակել