Բաղադրիչներ
1. Կանաչ լոլիկ – 1 կգ 2. Շաքարավազ – 1.3 կգ 3. Ջուր -400 գ 4. Մեխակ – 5 հատ 5. Դարչին – 6-8 գ 6. Հիլ – 2-3 հատիկ
Պատրաստման եղանակը
1. Մանր կանաչ լոլիկները լվանալ սառը ջրում, իսկ հետո իջեցնել եռացող ջրի մեջ և եփել 10-15 րոպե:
2. Ջուրը թափել, լոլիկը սառեցնել, շարել թասի մեջ, վրան լցնել տաք շաքարի օշարակը և թողնել այդպես 2-3 ժամ, իսկ հետո եփել 20-25 րոպե: Եփվելուց հետո վերցնել կրակից և 2 ժամ թողնել օշարակի մեջ:
3. Լոլիկներն այդպես պետք է 3 անգամ եփել օշարակի մեջ, որից հետո եփել մինչև պատրաստ լինելը:
4. Մուրաբային հաճելի բույր հաղորդելու համար անհրաժեշտ է եփման վերջում թասի մեջ իջեցնել թանզիվե պարկով մեխակ, դարչին և հիլ, իսկ հետո հեռացնել եփված մուրաբայի միջից:
Աղբյուրը ՝ 168.am