Բաղադրիչներ
Խմորի համար
1. Ալյուր – 250 գ 2. Կարագ – 125 գ 3. Շաքարավազ – 25 գ 4. Աղ – 5 գ 5. Սառը ջուր – 10 մլ
Միջուկի համար
1. Խնձոր – 1 կգ 2. Շաքարավազ – 25 գ Պատելու համար 1. Շաքարավազ – 25 գ 2. Հեղուկ սերուցք – 10 մլ 3. Ձու – 2 հատ
Պատրաստման եղանակը
1. Պատրաստել խմորը թխվածքի հիմքի համար՝ ալյուրը խառնելով սառեցրած կարագի կտորների հետ, ավելացնել ջուրը և հունցել էլաստիկ խմոր: Հունցել, տալ գնդի ձև, փաթաթել թաղանթով և դնել սառնարանը մոտ 30 րոպե:
2. Կրեմի համար ձուն հարել շաքարավազի հետ, ավելացնել սերուցքը, ըստ ցանկության՝ ավելացնել նաև վանիլին:
3. Թխելու համար կաղապարը պատել կարագով: Խմորը գրտնակել 5մմ հաստության, տեղավորել կաղապարի մեջ՝ բարձրացնելով կողերը և ծակծկել պատառաքաղով:
4. Խնձորը մաքրել, կտրատել 4 կամ 8 մասի և գեղեցիկ շարել խմորի վրա: Վրան 25 գ շաքարավազ ցանել: Թխել նախապես 190 աստիճան տաքացրած ջեռոցում, 25-30 րոպե:
5. Այդ ընթացքում խնձորները պետք է պատրաստ լինեն, և կարելի է դրանց վրա լցնել կրեմը և հավասարաչափ տեղաբաշխել:
6. Նորից դնել ջեռոցը ևս 15-20 րոպե:
7. Պատրաստի թխվածքի վրա շաքարի փոշի շաղ տալ . մատուցել տաք վիճակում:
Աղբյուրը ՝ 168.am