Ֆրանսիական Longchamp բրենդը թողարկել Է աշնան-ձմռան սեզոնի նոր հավաքածու: Այս մասին հաղորդվում է մամուլի տեղեկագրում, որն օգոստոսի 25-ին ստացվել է «Լենտա.ռու»-ի խմբագրությունում: Շարքն ստացել է Art of being a woman (Կին լինելու արվեստը) անվանումը:
Դիզայներներին ոգեշնչել է 1970-ական թվականների նորաձևությունը: Հավաքածուում հիմնական գույներն են՝ նարդոսագույնը, բաց մանուշակագույնը, վարդագույնը և մարջանագույնը: Շարքում են՝ կաշվե վերարկուն՝ մետաղազօծ թեւքերով և շերտանախշ պրինտով՝ օպ-արտ ոճով, մաքսի-զգեստը՝ «թրթռացող» նախշով, ինչպես նաև կարճ բաճկոնակները՝ զարդարված ոչխարենիով:
Հավաքածուում գլխավոր նորույթներն են Pռnռlope Arty և Effrontռe պայուսակները՝ մետաղազօծ եւ փայլուն կաշվից և թավշակաշվից՝ նախշերով:
Longchamp ընկերությունը հիմնվել է 1948 թվականին Փարիզում Ժան Կասեգրենի կողմից: Ներկայում այս մակնիշի ներքո արտադրվում են տղամարդու եւ կանանց հագուստ, կոշիկ, ինչպես նաև աքսեսուարներ և կաշվե իրեր: Ֆիրմայի լոգոտիպը ժոկեյի պատկերն է:
Աղբյուրը ՝ 168.am