loading...

Չինական ռեստորանը կանանց առաջարկել է զեղչը հաշվել կրծքի չափով



Դիտումներ ` 488
Չինական ռեստորանը կանանց առաջարկել է զեղչը հաշվել կրծքի չափով

Չինաստանի Հանչժոու քաղաքի (Չժեցզյանի նահանգ) բնակիչները տեղական իշխանություններին գանգատվել են ռեստորանի գովազդային պաստառի համար, որն այցելուներին զեղչ է առաջարկում նրանց կրծքի չափին համապատասխան: Այդ մասին  հայտնել է BBC News-ը:

Պաստառի վրա պատկերված էին մեկը մյուսի հետեւից շարված կանայք՝ ներքնազգեստով: Նկարի տակ կար նաեւ «Ողջ քաղաքը կրծքի փնտրտուքների մեջ է» կարգախոսը: Հաստատության ղեկավարությունը առավել շահավետ զեղչեր Էր խոստացել առավել մեծ կրծքով այցելուներին:

Հանչժոուի վրդովված բնակիչներն իրենց բողոքագրում նշել են, որ նմանօրինակ ակցիաները համարում են «գռեհիկ գովազդ» եւ «խտրականություն կանանց նկատմամբ»:

Պաստառները ռեստորանի ցուցափեղկին են հայտնվել օգոստոսի սկզբին: Ադմինիստրատորի հավաստիացումներով՝ ակցիայի սկզբից ի վեր հաստատությանը հաջողվել է հաճախորդների թիվն ավելացնել 20 տոկոսով: «Մեր այցելուներից ոմանք հպարտություն Էն զգում, չԷ որ նրանք թաքցնելու բան չունեն»,-պատմել է ռեստորանի մենեջերը:

Ներկայում ակցիան կասեցված է բազմաթիվ բողոքների պատճառով:

Աղբյուրը ՝ 168.am


loading...

Փակել