Բաղադրիչներ
Բազուկ – 450 գ
Սոխ – 200 գ
Տոմատի մածուկ – 50 գ
Բուսայուղ – 50 գ
Շաքարավազ – 2 թ/գ
Աղ – 1.5 թ/գ
Սև աղացած պղպեղ – 0.5 թ/գ
Պատրաստման եղանակը
200 գ սոխը մաքրել, լվանալ և մանր կտրատել:
450 գ բազուկը մաքրել, լվանալ և անցկացնել խոշոր քերիչով:
Կրակի վրա դնել 2 թավա, յուրաքանչյուրի մեջ լցնել 25 գ բուսայուղ: Մեկի մեջ տապակել սոխը, իսկ երկրորդում տապակել բազուկը՝ մինչև փափկելը:
Տապակած բազուկի մեջ ավելացնել տապակած սոխը, աղը, սև պղպեղը, շաքարավազը և տոմատի մածուկը:
Ամեն ինչ լավ խառնել, ծածկել կափարիչով, կրակն իջեցնել և եփել մոտ 15 րոպե: Եփելու ընթացքում 1 անգամ խառնել:
15 րոպե անց խառնել ևս մեկ անգամ, հանգցնել կրակը և մատուցել տաք վիճակում:
Աղբյուրը ՝ 168.am