INFOXOhanoc-ը ներկայացնում է՝ ինչպես ազատվել բարդույթներից սեքսում:
Մի վախեցեք ձեր ցանկություններից Պետք է սիրելիին ասել ձեր ցանկությունների մասին: Պատմեք՝ որտեղ է ձեզ համար անհարմար, ինչից եք ամաչում: Նորմալ տղամարդը կկարողանա վերացնել ձեր բարդույթները սեքսում: Բայց նա երբեք չի կարողանա ձեզ օգնել, եթե դուք չցանկանաք նրա հետ կիսվել ձեր վախերով ու ցանկություններով:
Մի ամաչեք ձեր մարմնից Մտածեք՝ եթե տղամարդը ձեզ է ընտրել, նշանակում է՝ նրան ամեն ինչ դուր է գալիս:
Կարևոր է սովորել ցուցադրել մարմինը: Դրա համար շատ հոգեբաններ խորհուրդ են տալիս մերկ կանգնել հայելու առաջ և փորձել ինքդ քեզ նայել դրական լույսի ներքո: Ուշադությունը կենտրոնացրեք այն մասերի վրա, որոնք առանձնապես գրավիչ եք համարում:
Իմացեք զուգընկերոջ կարծիքը Ընտրեք ճիշտ պահ և ձեր տղամարդուն հարցրեք՝ ամենաշատը նրան ինչն է գրավում ձեր մեջ: Մի հրաժարվեք լույսը միացրած թողնել, եթե զոլեր ունեք: Տղամարդկանց ամենաշատը բանականությունն է գրավում: Ձեր մաշկի զոլերը հիշեցնում են, որ նրան երեխա եք պարգևել, որ նրան նվիրված եք: Բացի դրանից՝ դա կանացի մարմնի ինտիմ մանրամասն է, որը միայն նրան է հայտնի, դա գրգռում է:
Պարզ վարժություններ արեք 1. Հաճախ մտածեք ձեր ցանկությունների, երևակայությունների մասին:
2. Ավելի հաճախ հիացեք ձեզնով, այդպես կսովորեք ընդունել ձեր մարմինը և չամաչել դրանից:
3. Սովորեք ձեր տղամարդու հետ խոսել սեքսում ձեր նախընտրությունների մասին:
4. Շատ բաց, սեքսուալ ներքնազգեստ գնեք:
Աղբյուրը ՝ http://entertrain.1in.am