Իտալիայում տղամարդկանց շրջանում անցկացված հարցումները բացահայտեցին կանանց գլխավոր թերությունը: INFOXOhanoc-ը առաջարկում է ծանոթանալ հարցման արդյունքներին:
Չնայած տարածված կարծիքին, թե տղամարդկանց նյարդացնում է շոփինգի հանդեպ կանանց մոլի հակվածությունը, պարզվում է, որ դա չէ նրանց համար կնոջ ամենագլխավոր թերությունը: Հարցումներին մասնակցել է ավելի քան 3000 տղամարդ:
Հարցվածների 30 տոկոսը կարծում է, որ խանդը կանանց ամենամեծ թերությունն է, 22 տոկոսը համարում է, որ կպչուն բնավորությունն է դա: Հարցման արդյունքները ցույց են տալիս, որ տղամարդիկ ցանկանում են ազատ լինել և անկախ, միևնույն ժամանակ ուշադրություն են պահանջում զուգընկերուհուց: 17 տոկոսը թերություն է համարում ընկերուհու հետ չափից դուրս կապվածությունը:
Տղամարդիկ ցանկանում են, որ կինը միշտ աջակցի իրենց և զուսպ լինի: Երբ տղամարդը զգում է, որ նրա ազատությունը սահմանափակված է, հակվում է փախուստի այդ իրավիճակից: Կանանց ընդհանուր սխալն այն է, որ նրանք փորձում են մոր դեր տանել տղամարդու համար՝ փորձելով ուղղել նրա թերությունները:
9 տոկոսին դուր չի գալիս կնոջ փակվածությունը, լռակյացությունը. դա դժվարացնում է նրա հետ շփումը: 6 տոկոսը տանել չի կարողանում կնոջ ագրեսիվությունը: Տղամարդկանց մի մասը չի ընդունում կանանց միջև չափից ավելի մրցակցությունը: Շոփինգի հանդեպ կանանց հակվածությունը դուր չի գալիս տղամարդկանց 3 տոկոսին ընդամենը. իսկ 2 տոկոսը տանելի չի կարողանում կարգուկանոն հաստատելու նրանց մոլի ձգտումը:
Աղբյուրը ՝ http://entertrain.1in.am