Կտավատը (լատիներեն՝ linum usitatissimum) լայնորեն տարածված է տեքստիլ և սննդի արդյունաբերության ոլորտում։ Վերջին տարիներին այս սերմերը բավական մեծ ճանաչում են ստացել, քանի որ հայտնի է դարձել դրանց օգտակար հատկությունների մասին։ Կտավատի սերմերը հարուստ են օմեգա-3 ճարպաթթուներով, հակաօքսիդանտներով և այլ կարևոր նյութերով, որոնք այս սերմերը դարձնում են հրաշալի սննդային հավելում։
Կտավատի սերմերը խորհուրդ է տրվում օգտագործել մի շարք դեպքերում, այդ թվում՝
1. Ավելորդ քաշի դեմ պայքար։ Կտավատի սերմերի մեջ պարունակվող նյութերը սրանք դարձնում են լավագույն ընկեր ավելորդ կիլոգրամների դեմ պայքարում։ Լավացնում են նյութափոխանակության գործընթացը, հագեցվածության զգացում են փոխանցում՝ դրանով իսկ փրկելով շատ ուտելուց։
2. Խոլեստերինի մակարդակի վերահսկում։ Կտավատի սերմերի մեջ պարունակվող նյութերը կանխարգելում են խոլեստերինի մակարդակի բարձրացումը և հեշտացնում դրա դուրսբերումն օրգանիզմից։
3. Պայքար բորբոքային պրոցեսների դեմ։ Կտավատի սերմերի մեջ թթու է պարունակվում, որը հակաբորբոքային ազդեցություն է ունենում։ Կտավատի սերմերի ամենօրյա օգտագործումը կարող է կարևոր գործոն դառնալ այնպիսի հիվանդությունների պրոֆիլակտիկայի և բուժման դեպքում, ինչպիսիք են.
• գաստրիտը
• արթրիտը
• արթրոզը։
4. Հակակոնցերոգեն միջոց։ Կտավատի սերմերը հակակոնցերոգեն հատկություններ ունեցող 27 միացություն են պարունակում, ինչի արդյունքում սրանք օգտակար են օնկոլոգիական հիվանդությունների պրոֆիլակտիկայի և բուժման դեպքում։
5. Հորմոնալ հավասարակշռություն։ Շատ դիետոլոգներ այն կարծիքին են, որ կտավատի սերմերը լավագույն օգնականն են այն կանանց, ովքեր տառապում են հորմոնալ անհավասարակշռությունից։ Կտավատի սերմերը ֆիտոէստրոգեններ են պարունակում, որոնք նպաստում են հորմոնալ հավասարակշռության վերականգնմանը։
6. Արագ նյութափոխանակություն։ Կտավատի սերմերը կարող են օգտակար լինել այնպիսի խնդրիրների դեպքում, ինչպիսիք են այրոցը, գաստրիտը, փորկապությունը։ Դրանք նպաստում են ստամոքսի թթվայնության կրճատմանը և կանխարգելում խոցերի առաջացումը։
7. Էներգիայի աղբյուր։ Չնայած կտավատի սերմերը քիչ կալորիականություն ունեն՝ դրանք բարձր էներգետիկ արժեք ունեն, և կարող են օգտագործվել ֆիզիկական և մտավոր աշխատունակության բարձրացման նպատակով։
8. Պաշտպանություն սիրտ-անոթային հիվանդություններից։ Օմեգա-3 ճարպաթթուների պարունակության շնորհիվ կտավատի սերմերը հրաշալի միջոց են, որոնք ընդունակ են կանխարգելել թրոմբների առաջացումը։
9. «Ոչ»՝ վաղաժամ ծերացման նշաններին։ Վիտամիններն ու հակաօքսիդանտները, որոնք պարունակվում են կտավատի սերմերի մեջ, կարող են օգնել պայքարել վաղաժամ ծերացման առաջին նշանների դեմ։ Այս սերմերը պարունակում են B խմբի վիտամիններ, վիտամին C և վիտամին E։
10. Պայքար օրգանիզմում հեղուկի կուտակման դեմ։ Կտավատի սերմերը խթանում են երիկամների աշխատանքը և նպաստում ավելորդ հեղուկի հեռացմանն օրգանիզմից։