1. Միջոցներ, որոնք մենք օգտագործում ենք մաշկի խնամքի համար: Հայտնի փաստ է, որ միջոցների մեծ մասը, որոնք մենք օգտագործում ենք լոգանքի ընթացքում, քիմիական նյութեր են պարունակում: Բացի այդ՝ դրանք կարող են պարունակել վերամշակված նավթամթերք, որոնք վնասակար են մեր օրգանիզմի համար:
2. Մաշկը բարդ մեխանիզմ է: Մաշկը մեր օրգանիզմի մեծ և բարդ հատվածներից է, որը հատուկ ուշադրության և խնամքի կարիք ունի: Մաշկը օրգանիզմը պաշտպանում է ոչ միայն արտաքին միջավայրից, այլև մասնակցություն է ունենում ջերմակարգավորման, նյութափոխանակության, շնչառական և այլ գործընթացներին, ինչպես նաև՝ ճարպ է արտադրում: Երբ դուք օրվա ընթացքում 2 անգամից ավելի եք լոգանք ընդունում, կարող եք խախտել այս գործընթացը: Արդյունքում մաշկը կդառնա չափազանց չոր կամ էլ հակառակը՝ չափազանց յուղոտ: