loading...

Ինչու՞ են մարդիկ բաժանվում աջլիկների և ձախլիկների



Դիտումներ ` 1006
Ինչու՞ են մարդիկ բաժանվում աջլիկների և ձախլիկների

 

Վերջին 100 տարիների ընթացքում գիտնականները բավական խորը ուսումնասիրել են այն խնդիրը, թե ինչու՞ են մարդիկ մեծամասամբ նախապատվությունը տալիս աջ ձեռքին։ 
Սակայն ձախլիկների և աջլիկների ստանդարտ էմպիրիկի փորձարկում, որպես այդպիսին, դեռ գոյություն չունի, քանի որ գիտնականները մինչև վերջ չեն կարողանում հասկանալ, թե ի՞նչ մեխանիզմներ են աշխատում այդ գործողության ընթացքում։
Գիտնականները նաև չեն կարողանում պարզել, թե մարդկանց քանի՞ տոկոսն է աջլիկ և քանիսը` ձախլիկ։ Ընդհանուր ընդունված է կարծել, որ մեծամասնությունը (70-95%)` աջլիկ են, փոքրամասնությունը` (5-30%)` ձախլիկ։ Ինչպես նաև գոյություն ունեն երկու ձեռքը հավասար օգտագործող մարդիկ, որոնց թիվը հայտնի չէ։
 



Ապացուցված է, որ աջլիկության և ձախլիկության վրա ազդում են գեները, բայց «ձախլիկի գեն»–ը դեռևս բացահայտված չէ։ Ապացուցված տեսակետ կա, որ աջ և ձախ ձեռքերն օգտագործելու վրա ազդում է սոցիալական և մշակութային մեխանիզմը։ Դրա ամնենավառ օրինակը, երբ ուսուցիչը վերասովորեցնում և ստիպում էր ձախլիկ երեխաներին, որպեսզի գրեն միմիայն աջ ձեռքով։ Այդ իսկ պատճառով, այսօր, ավելի տոտոլիտար համակարգ ունեցող պետություններում ձախլիկները ավելի քիչ են (օրինակ նախկին ԽՍՀՄ), քան լիբերալ հասարակությամբ երկրներում։
 


Որոշ գիտնականներ խոսում են պաթոլոգիական ձախլիկության մասին, որը կապված է լինում ծննդաբերության ժամանակ առաջացած ուղեղային տրավմայի հետ։ 1860–ական թթ., ֆրանսիացի վիրաբույժ Փոլ Բրոկը կապ նկատեց ձեռքի ակտիվության և ուղեղի կիսագնդի միջև։ Համաձայն նրա տեսության, ուղեղի կիսագունդը միացված է մարմնի կեսի հետ խաչաձև։ Բայց այսօր պարզ է, որ այդ կապերը այդքան սովորական չեն, որքան այն ժամանակ կարծում էր Բրոկը։ 1970–ականների փորձարկումները ցույց տվեցին, որ շատ ձախլիկներ ունեն նույն ակտիվության ուղեղի կիսագունդ, ինչ մնացած մարդիկ։ Եվ միայն ձախլիկների մի մասն ունի նորմայից որոշակի շեղումներ։


loading...

Փակել