Առաջին հայացքից այս պարզ հարցը իրականում շատ հետաքրքիր ինֆորմացիա է պարունակում իր մեջ։ Իսկ պատասխանները մի քանիսն են, ավելի ճիշտ 9–ը։
1. Կոնաձև դույլով հեշտ է ջրհորներից ջուր վերցնելը։ Այն միանգամից լցվում է։ Իսկ սովորական դույլով դա անելը միշտ չէ, որ դրական արդյունքի է բերում։ Իզուր չէ, որ հնում նավաստիները հենց այսպիսի դույլեր էին վերցնում իրենց հետ։ Դրանք կապում էին պարանից և նետում ջուրը։ Այն վայրկյանական լցվում էր, իսկ սովորական դույլերով նույն գործողությունն անելու համար ավելի շատ ժամանակ էր պահանջում, իսկ հաջողության հավանականությունը 50-50 էր։ Դա պարզագույն ֆիզիկա է. որքան փոքր է մարմնի մակերեսը, այնքան մեծ է ճնշումը. այլ կերպ ասած` սուր ծայրը ավելի հեշտ է խրվում ջրի մեջ, քան տափակ մակերեսը։
2. Փորձը ցույց է տալիս, որ կոնաձև դույլից ջուրն ավելի քիչ է թափվում, քան սովորականից։ Դա անհրաժեշտ պահանջ է, մանավանդ, երբ հրժեջը դույլը ձեռքին վազում է։ Ինչպես նաև բացակայում է դույլի ներքևի հատվածը, որը պարբերաբար դիպչում է ոտքերին և խանգարում։
3. Կոնաձև դույլով ոչ միայն հեշտ է ջուր վերցնելը, այլ նաև այն դատարկելը։ Կոնաձև դույլից ցողած ջրի հեռավորություն ավելի մեծ է, քան սովորական դույլինը։ Ինչպես նաև կոնաձև դույլից ցողածը ավելի ճիշտ է հասնում նպատակակետին։
4. Կոնաձև դույլը կարելի է նաև նետել կրակի մեջ և վստահ լինել, որ դրանում առկա ամբողջ ջուրը կթափվի։ Այն հավանականությունը, որ սովորական դույլից ամբողջ ջուրը կթափվի, կամ ավելին` այն շուռ չի գա, շատ քիչ է։ Ինչպես նաև այս կոնաձև դույլը չես կարող ճանապարհին դնել և հանգստանալ։ Այն ուղղակի չի կանգնի։
5. Ջրին համարժեք, այս դույլով հնարավոր է նաև հեշտությամբ ավազ վերցնել։ Ավազը նույնպես հրդեհաշիջման անհրաժեշտ միջոց է։ Այդ նույնն անել սովորական դույլով քիչ հանարավոր է։ Ստիպված կլինեք կեսը ձեռքով լցնել։ Դա ժամանակատար է, իսկ հրդեհը սպասեցնել չի տալիս։
6. Կոնաձև դույլով հեշտ է ջարդել սառույցը, որը ավազին և ջրին համարժեք օգտակար է հրդեհաշիջման մեջ։ Այդպիսի դույլով հնարավոր է լինում ջարդել սառած գետերի սառույցները, խրել այն ձյան մեջ և այն կծառայի իր նպատակին։
7. Կոնաձև դույլը սովորականից ավելի ամուր է, քանի որ պատրաստված է առանց կարերի։ Սովորական դույլերն ավելի հակված են մասերի բաժանվելու ծանրության տակ, քան սա։
8. Կոնաձև դույլը հրդեհաշիջման վահանակին կարող է կախված մնալ դարերով։ Ամենաշատ վնասը, որ կարելի է հասցնել դրան, դա դրանում ծխախոտի մնացորդներն լցնելն է։ Իսկ սովորական դույլը մի քանի օր հետո ուղղակի կանհետանան` կենցաղային պայմաններում օգտագործման համար հարմար լինելու պատճառով։
9. Եթե կտրենք կոնաձև դույլի ներքևի հատվածը, ապա այն հնարավոր կլինի օգտագործել որպես ձագար կամ լվացարան։