Գազարի օգտակար հատկանիշների մասին գիտեն բոլորը, այն սիրում են թե՛ մեծահասակները, թե՛ փոքրերը: Երեխաներին հաճախ համոզում են, որ գազար ուտելն օգնում է առավել բարձրահասակ դառնալ:
Սակայն քչերը գիտեն, որ այս բանջարեղենն առավել օգտակար է եփված վիճակում: Ի տարբերություն մյուս բանջարեղենների՝ գազարը երկար եփվելու ընթացքում 40%-ով ավելի շատ վիտամիններ ու հանքանյութեր է արտազատում, քան մյուս բանջարեղենները:
Շատ մասնագետներ պնդում են, որ գազարը պետք է ուտել խաշած վիճակում:
Եփված գազարը խորհուրդ է տրվում նրանց, ովքեր քաղցկեղով են տառապում:
Գազարի բաղադրության մեջ մտնող բետա-կարոտինը, վիտամին E-ն, B1-ը, B2-ը, B3-ը, B6-ը, վիտամին C-ն, ֆոլաթթուն և ֆոսֆորն ու կալիումը կարող են չափազանց օգտակար լինել քաղցկեղի բուժման և կանխարգելման հարցում:
Բետա-կարոտինը չափազանց կարևոր է ներառել քաղցկեղով տառապող մարդկանց սննդակարգում: Իսկ եթե գազարը երկար եք եփում, ապա՝
Այնպես որ, գազարն ուտելուց առաջ փորձեք երկար եփել, որպեսզի օրգանիզմը մաքսիմալ քանակությամբ վիտամիններ և հանքանյութեր ստանա: