Նարգիլեն կամ բոլորիս հայտնի կալյանը առաջացել է պարսկերեն nārghile բառից, որը թարգմանաբար նշանակում է կոկոս. սկզբանական շրջանում դրանից էին պատրաստում այն:
Այն ստեղծվել է Հնդկաստանում և մեծ տարածում գտել իսլամական երկրներում, իսկ XIX դարից արդեն՝ Եվրոպայում: Կախված երկրից, տարբեր են դրա անվանումները: Ադրբեջանում և Իրանում այն անվանում են «qalyān», նույն ինքը կալյան, ինչն էլ արաբերեն «ġalīān»-ի համարժեքն է, որը թարգմանաբար նշանակում է «եռացող»:
Եգիպտացի բժիշկ-գիտնականները որոշեցին պարզել այն պնդումը, թե կալյանից կախվածությունն ու վնասը հավասարազոր է ծխախոտին, դեռ մի բան էլ քիչ: Օգնության համար նրանք դիմեցին ինժեներներին, ովքեր պատրաստեցին մի սարք, որը նմանակում էր կայլան ծխող մարդու գործողությունները: Սարքը բաղկացած էր գլանից՝ մարդու թոքերին համապատասխան ծավալի չափով և ներսում պտտվող մխոցից: Դրա գործողությունները նման էին շնչելուն և արտաշնչելուն, իսկ ցիկլի ավարտից հետո, գլանի մեջ մնում է այնքան ծուխ, որքան ծխողի թոքերում: Այդպիսով, կալյանի վնասն արդեն ակնհայտ էր:
Վերլուծելով այդ ծխի բաղադրությունը, գիտնականները այդ տվյալները բեռնեցին սարքավորումը գործի դնող համակարգչի մեջ: Այդտեղ բեռնվեցին նաև կալյան ծխող մարդու գործողությունները. ծխելու հաճախականությունը, ծուխը պահելու ժամանակահատվածը, կալյանը վերջնական ծխելու տևողությունը:
Այս ամբողջ տեղեկությունները իմի բերելովև վերջացնելով փորձարկումը, գիտնականները հանգեցին ոչ այդքան հուսադրող արդյունքների: Կալյանի վնասակար չլինելու մասին խոսք անգամ լինել չի կարող: Նրա վնասը այնքան մեծ է, որ ծխելով 25 գրամ կալյանի թութուն, այսինքն մեկ սովորական չափաբաժին կալյան, մարդը իրեն թունավորում է 60 ծխախոտին համարժեք ծխով (3 տուփ):
Համաձայնվեք, այդքան էլ համարժեք փոխարինող չի:
Առողջ եղեք: