Ցավոք սրտի, այն ջուրը, որը մեր տուն է հասնում ջրատար խողովակների միջով, պարունակում է ոչ միայն օգտակար տարրեր, այլև՝ քլորի մասնիկներ, տարատեսակ ծանր միացություններ, որոնք ոչ բոլոր զտիչներն են կարողանում մաքրել:
Ջրի մաքրման ամենատարածված միջոցը եղել է և մնում է ջրի եռացումը, որի ընթացքում մի շարք բակտերիաներ մեռնում են, իջնում է ջրի մեջ քլորի մակարդակը, ջուրը փափկում է:
Սակայն եռացրած ջրի բազմաթիվ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ծանր մետաղները ոչ մի կերպ դուրս չեն գալիս ջրից, իսկ քլորի որոշ մասնիկներ կարող են կապի մեջ մտնել այլ էլեմենտների հետ և վերածվել չափազանց վնասակար տարրերի:
Երբ ջուրը եռացնում ենք մի քանի անգամ, ապա դրա պարունակության մեջ մեծանում է օրգանիզմի համար վտանգավոր տարրերի քանակը, իսկ սննդարար տարրերը նվազում են: Այլ կերպ ասած՝ «կենդանի» ջուրը վերածում ենք «մեռած» և վնասակար ջրի: