Յուրաքանչյուր տարին ունի իր հովանավոր կենդանին: 2017 թվականին Հրեղեն Կապիկը էստաֆետան կհանձնի Հրեղեն Աքլորին: Համաձայն արևելյան հորոսկոպի՝ այդ տարին կլինի բավականին բարենպաստ:
Հրեղեն կամ, ինչպես այլ կերպ անվանում են՝ Կարմիր Աքլորի տարին շփվողականության և գեղեցկության տարի է: Եթե Դուք իմանաք, թե ինչպես Ձեզ ճիշտ պահեք այս տարի, ապա կարող եք ստիպել հաջողությանը քայլել Ձեր հետքերով՝ ոչ մի քայլ հետ չընկնելով:
Հրեղեն Աքլորի բնավորությունը
Որպեսզի ֆորտունան Ձեզ նվիրի իր բարեհաճությունը, պետք է միշտ հիշել այն մասին, որ Հրեղեն Աքլորն այնպիսի նշան է, որն ինքն իրեն ճառագում է պայծառություն և էսթետիկա: Եթե Դուք ամեն ինչում փնտրեք այդ գեղեցկությունը, ապա հաջողությունը Ձեր կողքով չի անցնի: Մի մոռացեք այն մասին, որ Աքլորի տարին ուժի մեջ է մտնում ոչ թե հունվարի 1-ին, այլ հունվարի 28-ին:
Կրակի տարերքը երաշխավորում է, որ այս տարին կլինի նույնպես եռանդուն, ինչպես նախորդը, բայց այն բանի պատճառով, որ այն նահանջ տարի չէ, էներգիան կօգնի ստանալ այն ամենը, ինչ ուզում է այս կամ այն մարդը: Կարմիր գույնը վստահելի հմայիլ է մութ ուժերի դեմ: Վերածննդի և վերանորոգման խորհրդանիշն է, դրա համար 2017թ. կարելի է օգտագործել հոգևոր մաքրման և զարգացման համար:
Այս տարին շատ բարեհաճ կլինի նրանց համար, ովքեր փնտրում են իրենց երկրորդ կեսերին, քանի որ աքլորը շփվողականության նշանն է: Գործերում, բիզնեսում և ֆինանսներում հաջողություն է սպասվում վճռական և ուշադիր մարդկանց: Եթե Դուք գործերը թողնեք ինքնահոսի, ապա յուրաքանչյուր նախագիծ հաջողությամբ կպսակվի:
2017 թվականին ավելի լավ է չզբաղվել մոլախաղերով, թե չէ հնարավոր է՝ մնաք առանց տաբատի: Աշխատեք չբացել Ձեր սիրտը յուրաքանչյուր հանդիպած մարդու առջև, քանի որ չպետք է գաղտնի ինչ-որ բան թողնեք: Եթե Դուք ծնվել եք Աքլորի տարում, ապա 2017 թվականին սպասվում են էմոցիոնալ պայթյուններ կողմնակի էֆեկտներով՝ խանդի, կրքի, սկանդալների տեսքով, ինչպես նաև բազմաթիվ կոնֆլիկտներով:
Ստեղծագործ մարդկանց համար այս տարին կարող է շատ նշանակալից լինել. ուշադրություն դարձրեք այն ամենի վրա, ինչը կարող է թեկուզ մի փոքր իմաստ ունենալ:
Հրեղեն Աքլորի տարվա նախազգուշացումները
Հրեղեն Աքլորն անկանխատեսելիության մարմնացումն է: Պատրաստ եղեք Ձեր գործերում յուրաքանչյուր արդյունքի: Անուշադրության մի մատնեք ոչ մի բան, որը կարող է ազդեցություն ունենալ Ձեր կյանքի վրա:
Հաջորդ տարվա համար պլանները կառուցեք այսօրվանից: Բայց 2017 թվականին հաջողություն կունենաք, եթե լինեք դինամիկ և արագաշարժ: Ամուսնության մեջ գտնվող մարդկանց համար Աքլորի տարին դրական կլինի, բայց այն մարդիկ, ովքեր գտնվում են սիրային հարաբերությունների սկզբում, արժե, որ ուշադիր լինեն իրենց երկրորդ կեսի զգացմունքների նկատմամբ: Եթե Ձեզ հաջողվի առանց էական վեճերի անցկացնել տարին, ապա Դուք կարող եք Ձեր սիրած մարդու հետ կառուցել ամուր հարաբերություններ և լավ ընտանիք:
Աղբյուրը ՝ https://168.am/2016/12/31/734094.html