loading...

Ինչպիսի՞ն է այսօր աշխարհում խորտակված ամենամեծ ուղևորատար զբոսանավը` «Կոստա Կոնկորդիան» ներսից



Դիտումներ ` 457
Ինչպիսի՞ն է այսօր աշխարհում խորտակված ամենամեծ ուղևորատար զբոսանավը` «Կոստա Կոնկորդիան» ներսից

2012 թ.–ի հունվարի 13–ին, Իտալիայի ափերի մոտ խութերին բախվեց, իսկ ժամեր անց խորտակվեց պատմության մեջ ամենամեծ ուղևորատար նավը` 290 մետրանոց «Կոստա Կոնկորդիան»։
Տեղի ունեցած ողբերգության պատճառով զոհվեց 32 մարդ, տարհանվեց` 4000-ը: Ընդհանուր վնասը կազմեց 1,5 միլիարդ եվրո:

Աշխարհի լավագույն ուղևորատար նավերի տասնյակում տեղ գտած «Կոստա Կոնկորդիան» կառուցվել էր 2006 թվականին:
Այսօր նավը բերված է ուղղահայաց դիրքի (2013 թվականի սեպտեմբերին): Բայց նավի վրա հայտնաբերվել են մարդկային մարմնի մնացորդներ, որոնք այդպես էլ հնարավոր չի եղել պարզելու, թե ում են պատկանում:
Զբոսանավի 54-ամյա նավապետ Ֆրանչեսկո Սկետինոն դատապարտեց 16 տարվա ազատազրկման։ Հենց նրա մեղքով էր նավը չափազանց շատ մոտեցել ափին, ինչի արդյունքում էլ խորտակվել էր։
Գերմանացի լուսանկարիչ Դանոկ Կիելկովսկուն հաջողվեց ուղղահայց դիրքի բերելուց հետո ներխուժել զբոսանավ և բացառիկ լուսանկարներ անել, որոնք ներկայացնում ենք ձեզ.


 

 

 

 

 

 

 


 

 

 


loading...

Փակել