loading...

Ինչպես ընտրել հաջողության սեփական «Ռունը»



Դիտումներ ` 544
Ինչպես ընտրել հաջողության սեփական «Ռունը»

Ռուները օգտագործվում էին 1-12-րդ դարերում՝ ժամանակակից Դանիայի, Շվեդիայի և Նորվեգիայի տարածքում, և մինչև 10-13-րդ դարեր՝ Իսլանդիայում և Գրենլանդիայում, իսկ շվեդական Դալարնա նահանգում՝ նույնիսկ մինչև 19-րդ դարը։ Հյուսիսային Եվրոպայի երկրներում քրիստոնեության ընդունումից հետո Ռուները՝ որպես գրային համակարգ, զիջել են իրենց տեղը լատինական այբուբենին։ «Ռուներ» եզրը ծագում է հին գերմանական run («գաղտնիք») արմատից։ Հայտնի է մոտ 5 հազար Ռունական գրություն, որոնց մեծամասնությունը գտնվել է Շվեդիայի տարածքում։ Բացի այդ, միջնադարյան Եվրոպայում գոյություն են ունեցել Ռունական տոմարներ։

«Ռուները», ինչպես հայտնի է, օգտագործվում էին ոչ միայն՝ գուշակություններում, այլև՝ որպես հաջողության թալիսման և պաշտպանական հուռութք: Ռուները համարվում են երջանկություն գրավելու և տհաճություններից ու թշնամիներից պաշտպանվելու ամենաարդյունավետ միջոցներից մեկը: Պարտադիր պայմանը, որի դեպքում Ռուները կդառնան հուռութք, սիմվոլի ճիշտ ընտրությունն է: Սեփական Ռունը կարելի է իմանալ՝ ըստ ծննդյան ամսաթվի:

 



Ինչպե՞ս որոշել սեփական Ռունը

Եթե Դուք ծնվել եք մարտի 23-ից մինչև ապրիլի 5-ն ընկած ժամանակահատվածում, ապա Ձեր Ռունը Ֆեխուն է: Այս Ռունը կօգնի բացահայտել ստեղծագործական պոտենցիալը և հաղթահարել ցանկացած դժվարություն:

Ապրիլի 6 – ապրիլի 21 – Ռուն Ուրուզ

Տղամարդկանց մեջ այս Ռունն ուժեղացնում է տղամարդկությունը, իսկ կանանց մեջ՝ կանացիությունը: Այս սիմվոլն օգնում է նաև իրականացնել երազանքները և ցանկությունները:

Ապրիլի 23 – մայիսի 6 – Ռուն Թուրիզաս

Այս Ռունն օգնում է հասնել նպատակներին և պայքարել վախերի և անինքնավստահության դեմ:

Մայիսի 7 – մայիսի 21 – Ռուն Անսուզ

Այս Ռունը նվիրում է ոգեշնչում, ինչպես նաև օգնում է մարդկանց հետ շփման մեջ:

Մայիսի 22 – հունիսի 6 – Ռուն Ռայդո

Այս Ռունական սիմվոլը պաշտպանում է դժբախտ պատահարներից և օգնում է ավելի խորը տեսնել աշխարհը:

Հունիսի 7 – հունիսի 22 – Ռուն Կենազ

Այն ուղղորդում է ճիշտ հունով և օգնում է բացահայտել բոլոր ընդունակություններն ու պոտենցիալները:

Հունիսի 23 – հուլիսի 7 – Ռուն Գեբո

Այս Ռունը օժտում է մարդուն ռացիոնալիզմով և օգնում է նյութական շահ ստանալ:

Հուլիսի 8 – հուլիսի 23 – Ռուն Վունյո

Տվյալ սիմվոլն օգնում է կատարելագործվել և հասնել դրված նպատակներին:

Հուլիսի 24 – օգոստոսի 8 – Ռուն Խագալազ

Այն զարգացնում է ինտուիտիվ մտածողությունը և օգնում է հասնել հոգևոր հավասարակշռության:

Օգոստոսի 9 – օգոստոսի 23 – Ռուն Նաուտիզ

Հաջողության այս Ռունը մարդուն օժտում է համառությամբ, տալիս է ուժ և էներգիա` նպատակներին հասնելու համար: Այն պաշտպանում է նաև սթրեսներից և ապատիայից:

Օգոստոսի 24 – սեպտեմբերի 8 – Ռուն Իսա

Այս Ռունն ուժեղացնում է կամքի ուժը և մաքրում է գիտակցությունը:

Սեպտեմբերի 9 – սեպտեմբերի 23 – Ռուն Եր

Այս սիմվոլն օգնում է հասնել ներդաշնակության և հոգևոր հավասարակշռության, ինչպես նաև լիցքավորում է բնության էներգիայով:

Սեպտեմբերի 24 – հոկտեմբերի 8 – Ռուն Էյվազ

Այն օգնում է դուրս գալ դժվար իրավիճակներից և ազատվել վախերից ու բարդույթներից:

Հոկտեմբերի 8 – հոկտեմբերի 23 – Ռուն Պերտ

Հաջողության այս Ռունը նվիրում է ուրախության զգացողություն և օժտում է մարդուն ուժերով և էներգիայով:

Հոկտեմբերի 24 – նոյեմբերի 7 – Ռուն Ալգիզ

Այն նվիրում է ուժեր և պահպանում է էներգիան: Օգնում է նաև ռեալիզացվել արվեստում:

Նոյեմբերի 8 – նոյեմբերի 22 – Ռուն Սոուլ

Այս Ռունը զարգացնում է ինտուիցիան և պայծառատեսության ընդունակությունները:

Նոյեմբերի 23 – դեկտեմբերի 7 – Ռուն Թեյված

Տվյալ Ռունական սիմվոլը կարգավորում և ստաբիլացնում է մարդու կյանքը:

Դեկտեմբերի 8 – դեկտեմբերի 22 – Ռուն Բերկանա

Այն օգնում է հասնել ներդաշնակության, ինչպես նաև բարելավում է հարաբերությունները մտերիմների հետ:

Դեկտեմբերի 23 – հունվարի 6 – Ռուն Էվազ

Այն օգնում է հարթել հարաբերությունները մարդկանց հետ:

 


Հունվարի 7 – հունվարի 21 – Ռուն Մաննազ

Այս Ռունն օգնում է լուսավորել գիտակցությունը և զարգացնում է ինտուիցիան:

Հունվարի 22 – փետրվարի 5 – Ռուն Լագուզ

Այն պաշտպանում է բացասական մարդկանցից և տհաճ որավիճակներից, ինչպես նաև օգնում է ուժեղացնել դիրքերը և հասնել հարգանքի:

Փետրվարի 6 – փետրվարի 20 – Ռուն Ինգուզ

Այս Ռունն օգնում է ինքնարտահայտվել և ուժեղացնում է հավատն ինքն իր մեջ:

Հունվարի 21 – մարտի 8 – Ռուն Օդալ

Այս սիմվոլն օգնում է բացահայտել մարդու պոտենցիալը և ուժեղացնում է նրա բնավորության բոլոր դրական որակները:

Մարտի 9 – մարտի 22 – Ռուն Դագազ

Այս Ռունն օժտում է մարդուն իմացությամբ և աշխարհը ճանաչելու ընդունակությամբ:

Երջանկության, հաջողության և հարստության Ռունը կաշխատի այն դեպքում, եթե Դուք ինքներդ այն նկարեք և այդ պրոցեսում ներդնեք Ձեր ամբողջ էներգիան:


loading...

Փակել