loading...

Ինչպես տնական միջոցներով հաղթահարել հարբուխը



Դիտումներ ` 1074
Ինչպես տնական միջոցներով հաղթահարել հարբուխը

Եթե հարբուխով հիվանդ եք և ուզում եք արագ ապաքինվել, ապա այս տնական դեղամիջոցները հենց Ձեզ համար են: Այս հրաշք դեղամիջոցները բարձրացնում են իմունային համակարգի պաշտպանությունը և պայքարում են հարբուխի դեմ: Ձեզ ենք ներկայացնում հասանելի դեղամիջոցները:

Սխտորով թեյԲոլորին հայտնի մանրէասպան սխտորը հզոր դեղամիջոց է մրսածության, հազի և հարբուխի դեմ: Իսկ որպեսզի ի հայտ գան սխտորի բուժիչ հատկությունները, առաջարկում եմ պատրաստել սխտորով թեյ: Վերցնում ենք երկու կամ երեք պճեղ սխտոր, մանրացնում ենք, ավելացնում 2 բաժակ ջուր  և եռացնում: Եռ գալուց հետո սպասում ենք, որ լուծույթը 15 րոպե թրմվի: Այնուհետև ըստ ճաշակի ավելացնում ենք մեղր, մի պտղունց աղացած, կարմիր կծու պղպեղ և թարմ քամած լիմոնի հյութ: Այս կծու ըմպելիքը կարող է թեթևացնել Ձեր մրսածությունը:

Մեղրի և կիտրոնի խառնուրդ: Թարմ քամած կիտրոնի և մեղրի խառնուրդն օգնում է փափկացնել հազը և վերացնել կոկորդի քորը, որի հետևանքով էլ հազում ենք: Մեղրը պարունակում է մեղվի կաթ, ակնամոմ և ծաղկափոշի, որոնք հարուստ են սննդարար նյութերով և ֆերմենտներով, վերջիններս էլ իրենց հերթին՝ սպանում են բակտերիաներն  ու համաճարակները:  Թարմ կիտրոնը պարունակում է հակաօքսիդանտներ և վիտամին C, որոնք բարձրացնում են իմունային համակարգը և նպաստում արագ ապաքինվելուն: Այս երկու հզոր  տնական դեղամիջոցները միասին կպայքարեն անգինայի և մրսածության դեմ: Վերցնում ենք կես կիտրոնի հյութ և ավելացնում 2 կամ 3 ճաշի գդալ մեղր, օգտագործում ենք այս լուծույթն օրվա ընթացքում:

Հավի արգանակ: Հավի արգանակը ջախջախում է մրսածությունը կամ գրիպը և նպաստում է արագ ապաքինվելուն: Դեռ 12-րդ դարում հրեա բժիշկ Մայմոնդեսն իր հիվանդներին խորհուրդ էր տալիս մրսածության և գրիպի դեմ խմել հավի արգանակ: Հավի արգանակը  թեթևացնում է մրսածության նախանշանները և օրգանիզմը ապահովում է պեստիցիդներով, աճի հորմոնով, հերբիցիդներով և հակաբիոտիկներով:


loading...

Փակել