loading...

Ինչպե՞ս պայքարել սպիտակող մազերի դեմ



Դիտումներ ` 867
Ինչպե՞ս պայքարել սպիտակող մազերի դեմ

Ժամանակից շուտ ճերմակող մազերնը, ըստ որոշ մասնագետների, առողջության հետ կապված խնդիրների նախանշաններ են: Healthy Life Vision կայքը մազերի բնական գույնը վերականգնելու համար առաջարկում է բնական բաղադրատոմս պատրաստել:

Ըստ կայքի՝ հարկավոր է ամեն օր խմել ցորենի ծիլերի մզված հյութը (ցորենի ծիլերից հյութ ստանալու համար կարելի է ծիլերը լցնել մսաղացի մեջ ու աղալ), որը վերականգնում է մազերի բնական գույնն ու զգալի դանդաղեցնում սպիտակեցման գործընթացը:

 



Հարկավոր է վերցնել 1 միջին չափի բաժակով որևէ հատապտուղ, նույնքան կիտրոնի հյութ, 1 ճաշի գդալ մեղր, 30 մլ ցորենի ծիլերից մզված հյութ, փոքր-ինչ ջուր: Բոլոր բաղադրիչները լցրեք բլենդերի մեջ, խառնեք այնքան՝ մինչև համասեռ զանգված ստացվի: Օգտագործեք այս հյութն օրական 2 անգամ:

loading...

Փակել