loading...

Ինչպե՞ս պայքարել տհաճ քրտնարտադրության դեմ



Դիտումներ ` 1077
Ինչպե՞ս պայքարել տհաճ քրտնարտադրության դեմ

Շոգ եղանակները կանանց և տղամարդկանց համար տարատեսակ խնդիրներ են ստեղծում, որոնց դեմ հարկավոր է արդյունավետ պայքարել:

Բացի այն, որ ամռանն առավել դժվարանում է մինչև օրվա վերջ պահպանել շպարի թարմ տեսքը և ցանկացած սանրվածք օդի խոնավության բարձր մակարդակից հեշտությամբ գանգրանում է, մեծանում է նաև թևատակերի քրտնարտադրությունը: Վերջինիս դեմ առավելագույնս արդյունավետ պայքարելու համար քրտնարտադրության դեմ պայքարող կոսմետիկ միջոց ընտրելիս, համոզվեք, որ այն հակաքրտինքային միջոց է (antiperspirant) և ոչ թե սովորական դեզոդորանտ:

Նախընտրած միջոցն արդյունավետ կերպով օգտագործելու համար օգտագործեք այն գիշերը քնելուց առաջ, քանի որ այն ժամանակ, երբ օրգանիզմը հանգստի վիճակում է, կոսմետիկ տվյալ միջոցի պարունակած ակտի աղերը հնարավորինս լավ կլուծվեն և քրտնագեղձերում պաշտպանիչ ամուր շերտ կստեղծեն, որն էլ կպաշտպանի առատ քրտնարտադրությունից հաջորդ օրվա ողջ ընթացքում:


loading...

Փակել